Սփյուռքի ներգրավման լավագույն փորձն աշխարհում՝ Հայաստանի քաղած դասերը
Ամբողջ աշխարհում կառավարությունները շարունակում են դիտարկել սփյուռքը ոչ որպես «կորսված տաղանդ», այլ առավելապես որպես ձևավորված ակտիվ: Այս ամփոփագրում կուսումնասիրենք նոր ոլորտների ձևավորմանը նպաստող հաջողությունները, արտակարգ իրավիճակներում տրամադրվող աջակցությունը, գիտական ոլորտի գործընկերությունները և այլ փորձեր՝ յուրաքանչյուրից դուրս բերելով լավագույն գործելակերպն ու հաջողության նախադրյալները:
Ամփոփագիրը նախևառաջ կներկայացնի խնդրի նախապատմությունը և այնուհետև կանդրադառնա աշխարհի տարբեր երկրներում կիրառվող քաղաքականություններին ու մոտեցումներին և իշխանություններին կներկայացնի կոնկրետ նպատակներ սահմանելու պահանջ, որոնցում պետք է արտացոլվեն հիմնական ակնկալիքները սփյուռքից, հաշվի առնվեն ու գնահատվեն սփյուռքի կարիքներն ու հանձնառությունները և առաջարկված նախաձեռնության արդյունավետությունը: Բացի այդ, կներկայացվեն համակողմանի գրականությամբ ամրագրված մոտեցումներ և սփյուռքի համաշխարհային ներգրավման փորձը, ինչպես նաև այն փոփոխությունները, որոնք կարող են կիրառվել այդ մոտեցումներում: Ելնելով լայնածավալ գլոբալ վերլուծությունից՝ կներկայացվի այլ երկրների փորձը, որը կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությունում սփյուռքի հետ համագործակցության ռազմավարության մշակման գործում: