Մամուլի հաղորդագրություն

Հայաստանում ՄԱԿ-ի Միգրացիոն Ցանցի գործարկում

24 հունիսի 2021

  • ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի գրասենյակի հետ համատեղ, կազմակերպել էր առցանց  խորհրդաժողով` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Միգրացիայի Միացյալ Ցանց նախաձեռնության պաշտոնական մեկնարկի շրջանակում:

ՄԱԿ-ի Միգրացիայի Գլոբալ Ցանցը գործարկվել է 2018-ի մայիսին՝ որպես համագործակցային համայնք, որը միտված է աջակցություն տրամադրել անդամ պետություններին՝ ապահովելով Գլոբալ Միգրացիոն Պայմանագրի իրականացումը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան պատվավոր հյուրեր․ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող պրն. Շոմբի Շարփը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ  տիկին Իրինա Դավթյանը, պրն․ Ամր Թահան, ՄԱԿ-ի Միգրացիայի Միացյալ Ցանցի տարածաշրջանային համանախագահ և Վիեննայի ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության կապի և քաղաքականության ավագ պատասխանատու, ինչպես նաև՝ տիկին Էմի Մուեդինը, Միգրացիայի Ցանցի Քաղաքականության պատասխանատուն՝ ՄԱԿ-ի Միգրացիայի Գլոբալ Ցանցից:

Միջոցառման ընթացքում պարոն Շարփը խոսեց Ցանցի 360 աստիճան մոտեցման կարևորության մասին, որը նախատեսում է Կառավարության, գիտական ​​հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ ակտիվ աշխատանք։ Նա նաև կարևորեց ՄՄԿ հայաստանյան կազմակերպության դերը` որպես Հայաստանի Միգրացիոն Ցանցի համակարգող:

«Նախաձեռնությունն ընդլայնվում է․ կան արդեն 15-ից ավել ստեղծված Ցանցեր ամբողջ աշխարհում, ինչը նշանակալի ձեռքբերում է՝ հաշվի առնելով գալիք 2022 թվականի մայիսին նախատեսվող Միգրացիայի Վերանայման Միջազգային ֆորումը», - նշեց պարոն Ամր Թահան:

Ցանցի գործողությունները կառաջնորդվեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ, միջազգային իրավունքի և 2030 թ․-ի Կայուն զարգացման օրակարգով և նպատակներով։

Միջոցառումը հնարավորություն ընձեռեց քննարկելու Հայաստանում միգրացիայի ներկա իրավիճակը, ինչպես նաև քննարկվեց՝ ինչպես նախաձեռնության անդամակիցները կարող են աջակցել ՀՀ կառավարությանը և շահագրգիռ այլ կողմերին` Միգրացիայի Գլոբալ պայմանագրի բարելավման գործում։ 

«Նմանատիպ լայնածավալ քննարկումը հիանալի հնարավորություն է հասկանալու Ցանցի համաշխարհային տեսլականը և ձևաչափը։ Ես անհամբեր սպասում եմ Ցանցի գործածմանը և ուրախ կլինեմ աշխատել բոլոր անդամների հետ՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային մակարդակում», - նշեց տիկին Իլոնա Տեր-Մինասյանը՝ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը և Հայաստանում ՄԱԿ-ի Միգրացիայի Միացյալ Ցանցի համանախագահը։

Միջոցառումը եզրափակվեց քննարկմամբ՝ Ցանցի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ Բոլոր ներկայացուցիչները կարևորեցին ռեսուրսների օպտիմալացման նշանակությունը` Հայաստանում ՄԱԿ-ի Միգրացիոն Ցանցի նպատակներին հասնելու համար:

Tatevik Sahakyan

Տաթևիկ Սահակյան

ՄՄԿ
Հաղորդակցության գծով օգնական

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄՄԿ
Միգրացիայի միջազգային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ