ՆՅՈՒ ՅՈՐՔ, 30-ը սեպտեմբերի 2020 թ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն հրապարակել են դպրոցներին վերաբերող հանրային առողջապահական միջոցառումների վերաբերյալ դիտարկումներ կորոնավիրուսային համավարակի համատեքստում։
Քաղաքականություն մշակող ատյանների և կրթական ոլորտի աշխատակիցների համար նախատեսված այս փաստաթղթում տեղ գտած հիմնական փոփոխությունները վերաբերում են վերաբացված դպրոցների անվտանգությանն ու ռիսկերի գնահատմանը՝ ելնելով վարակի փոխանցման ինտենսիվությունից և մակարդակից տարրական դպրոցի աշակերտների համար: Փաստաթղթում ներառված են տարիքին համապատասխան նկատառումներ այնպիսի միջոցների համար, ինչպիսիք են կրթական հաստատություններում հեռավորության պահպանումն ու դիմակների կրումը։
Բոլոր միջոցառումների և որոշումների հիմքում պետք է լինի երեխաների կրթության շարունակականության ապահովումը, որն անհրաժեշտ է նրանց ընդհանուր բարեկեցության, առողջության ու անվտանգության համար։
Նոր փոփոխությունները մասնավորապես վերաբերում են դպրոցներում դասաժամերը սկսելու, ավարտելու, ճաշի և դասամիջոցների ճիշտ բաշխմանը, սանհանգույցներին, մակերեսները և ընդհանուր օգտագործման առարկաները մաքրելուն, ինչպես նաև՝ ծնողների, աշակերտների և ուսուցիչների հետ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների մշակմանը։