Հայաստանը դաբաղի վերահսկողության ուղղությամբ առաջընթաց է գրանցում՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և դաբաղի հիվանդության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ
21 օգոստոսի 2025
Նկարագրություն՝ National PCP-FMD Workshop opening / «Դաբաղի ազգային աստիճանական վերահսկողության ուղի» աշխատաժողովի բացում
Դաբաղը շարունակում է մնալ աշխարհի ամենալուրջ անդրսահմանային կենդանիների հիվանդություններից մեկը։
Դաբաղը շարունակում է մնալ աշխարհի ամենալուրջ անդրսահմանային կենդանիների հիվանդություններից մեկը։ Այն խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն արագ տարածվում է երկսմբակավոր կենդանիների շրջանում, ինչպիսիք են խոշոր եղջերավոր կենդանիները նները, ոչխարները, այծերն ու խոզերը։ Դաբաղը կարող է տարածվել ինչպես կենդանիները, այնպես էլ վարակված կերի և կենդանաբանական արտադրանքի, աերոզոլների, ինչպես նաև սարքավորումների, տրանսպորտային միջոցների ու հագուստի միջոցով։ Հիվանդությունը լուրջ տնտեսական վնասներ է պատճառում գյուղատնտեսությանը և ազդում է երկրի պարենային անվտանգության վրա։
Սպառնալիքից զերծ մնալու համար Հայաստանը սերտորեն համագործակցում է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), դաբաղի հիվանդության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (EuFMD), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH) հետ՝ «Աստիճանական վերահսկողության ուղու» (PCP-FMD) շրջանակներում: Տարածաշրջանային այս համագործակցությունը նպաստել է վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդմանը, պատվաստման համահունչ ռազմավարությունների խթանմանը և ազգային պատրաստվածության բարձրացմանը՝ հիվանդության հնարավոր բռնկումներին արձագանքելու համար։
2025 թվականի օգոստոսի 18-ից 20-ը Երևանում տեղի ունեցավ դաբաղի ազգային աստիճանական վերահսկողության ուղու աշխատաժողովը, որը համախմբեց պետական պաշտոնյաների, անասնաբուժական փորձագետների, գյուղատնտեսական կազմակերպությունների և միջազգային գործընկերների՝ Հայաստանում դաբաղի վերահսկողության ազգային պայքարի ռազմավարության առաջմղման նպատակով։ Աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոպական միության դաբաղի հիվանդության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի «Գործեք արագ՝ եղեք պատրաստված» ռազմավարության շրջանակներում՝ ՊԳԿ-ի աջակցությամբ, Հայաստանի համար կարևոր իրադարձություն դարձավ՝ որպես Եվրոպական միության դաբաղի հիվանդության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի նոր անդամ։
Նկարագրություն՝ «Դաբաղի ազգային աստիճանական վերահսկողության ուղի» աշխատաժողովի մասնակիցները։
Երեք օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան գործնական գործիքներին և մեթոդաբանություններին, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու դաբաղի վերահսկողությանմիջոցառումների տնտեսական ծախսերն ու օգուտները Հայաստանում։ Քննարկումները կենտրոնացած էին հետազոտական հարցերի հստակեցման, արդեն իսկ առկա տվյալների վերանայման և պատվաստման երկարաժամկետ ռազմավարությունների գնահատման նախագծման վրա։ Աշխատաժողովի նպատակը Հայաստանի համար ապացույցների վրա հիմնված հստակ շրջանակ ապահովելն էր, որը կուղղորդի որոշումների կայացումը և կապահովի, որ արդյունքները հիմք հանդիսանան հիվանդության կանխարգելման և վերահսկման ազգային քաղաքականությունների մշակման համար։
Աշխատաժողովից հետո Հայաստանի հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Գլխավոր անասնաբույժի հետ կայացած բարձր մակարդակի հանդիպումները ևս մեկ անգամ ընդգծեցին Հայաստանի հանձնառությունը՝ դաբաղի կանխարգելումն ու վերահսկողությունը կառուցել գիտության և տարածաշրջանային ամուր համագործակցության վրա։