Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և Կորեայի միջազգային համագործակցության գործակալությունը մեկնարկել են Հայաստանում և Լիբանանում միաժամանակ իրականացվող ծրագիր՝ ուղղված հակամարտությունից տուժած համայնքների կենսապահովմանը
18 դեկտեմբերի 2024
Երևան, Հայաստան - Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) և Կորեայի միջազգային համագործակցության գործակալությունը (ԿՄՀԳ) մեկնարկել են ծրագիր Հայաստանում և Լիբանանում՝ տեղահանումից տուժած համայնքների տնտեսական դիմակայությունը բարձրացնելու և խոցելի խմբերին աջակցելու համար:
2023թ․-ին փախստականների ներհոսքն Հայաստանում գերակշռում էր 100,000-ը։ Փախստականների թվում էին նաև ծերեր, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձիք, որը հանգեցրեց Հայաստանի բնակչության թվի 3-4 տոկոս աճի։ Շատերը դեռևս օգտվում են պետական աջակցության ծրագրերից, որը ակնկալվում է, որ կկրճատվի կամ կփոխարինվի երկարաժամկետ լուծումներով՝ ուղղված խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։
Տեղահանումից տուժած համայնքներում կայուն լուծումներ ապահովելու համար մեկնարկել է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» (ԽՀԿՏԿԽ) ծրագիրը, որը միտված է տեղական տնտեսություններին ընդլայնելու տնտեսական ենթակառուցվածքները, ինչպես նաև կազմակերպելու կենսապահովումը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ կայուն լուծումներով։ ԽՀԿՏԿԽ-ն ուղղված է Հայաստանի տնտեսական կառուցվածքում փախստականների և խոցելի խմբերի ինտեգրմանը՝ խթանելով ճկունությունը և ինքնաբավությունը:
«Այս համագործակցությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ համապարփակ և նորարարական լուծումներով կխթանեն տուժած համայնքների և խոցելի խմբերի տնտեսական հզորացումն ու ինտեգրումը», - ասաց Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը։
ԽՀԿՏԿԽ ծրագրի շրջանակներում Հայաստանում կտրամադրվեն բիզնես դրամաշնորհներ, բիզնես խորհրդատվություններ, ֆինանսական և մասնագիտական աջակցություն ՓՄՁ-ներին, ինչպես նաև կիրականացվեն մասնագիտական ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացում։ Կկազմակերպվեն բիզնես ցուցահանդեսներ՝ համախմբելու նման մտածող մասնագետներին, ներառյալ ՓՄՁ դրամաշնորհառուների սոցիալական պատասխանատվության բարձացման, համագործակցության և գործընկերության նպատակով։ Այսպիսով՝ նպատակ է հետապնդվում ամրապնդել տեղական բիզնեսները՝ ապահովելով ինքնաբավություն և կայուն կենսապահովման միջոցներ, դրանով իսկ նպաստելով ընտանիքների և տեղական տնտեսության բարեկեցությանը:
«Այս համագործակցությունը ընդգծում է ԿՄՀԳ-ի և ՄՄԿ-ի համատեղ հանձնառությունը Հայաստանում փախստականների և ընդունող համայնքների համար կայուն և բովանդակալից լուծումներ ապահովելուն: ԿՄՀԳ-ի տրամադրած 2 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորումը առաջիկա երկու տարիներին նշանակալից դեր կունենա Հայաստանում խոցելի խմբերի կարիքները բավարարելու համար», - ասաց ԿՄՀԳ Հակամարտություն, խոցելիություն և մարդասիրական զարգացում խաղաղության կորպուսի տնօրեն Կապ Չեյ Ռան:
Ծրագիրը այդ թվում կխթանի սոցիալական համախմբվածությունը և հակամարտությունից տուժած համայնքների տնտեսական դիմադրողականությունը՝ կառավարման խորհուրդների, երկխոսությունների և համայնքային սարքավորումների կառավարման միջոցով: ԽՀԿՏԿԽ -ի հիմնական նպատակներից է նաև կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատուժի ներառման խթանումը: Նպատակային աջակցության տրամադրմամբ, ծրագիրը կբարձրացնի խոցելի անձանց եկամուտների ստեղծման կարողությունը Հայաստանում:
Ի թիվս այլ նպատակների՝ ԽՀԿՏԿԽ ծրագիրը նպատակ է հետապնդում ուղղակիորեն աջակցել շուրջ 450 անհատների և տրամադրել 16 ՓՄՁ-ների դրամաշնորհներ՝ ստեղծելով ավելի քան 60 նոր աշխատատեղ Հայաստանում։
ՄՄԿ-ն և ԿՄՀԳ -ն հանձնառություն են ստանձնել համագործակցել ազգային և տեղական կառավարման մարմինների հետ՝ հզորացնելու համայնքները ոչ միայն կենսապահովման, այլև նպաստելու խաղաղության կառուցման ավելի մեծ նպատակին։
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
Մարիա-Ալեքսանդրա Բասերման, ՄՄԿ Հայաստան Էլ. փոստ՝ mbassermann@iom.int