Ծառատունկ Վանաձորի անտառտնտեսությունում․ Տեսական գիտելիքի ամրապնդում պրակտիկայի միջոցով
28 նոյեմբերի 2024
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպեց վերապատրաստում ծառատունկի և անտառների կառավարման թեմայով՝ Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։
Համայնքային իրազեկման միջոցառումն ու ծառատունկը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՊԳԿ-ի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Բոլցանո ինքնավարնահանգի (Իտալիա) ֆինանսավորմամբ։ Ծրագրին զգալի ծավալի ֆինանսավորում է տրամադրում Հայաստանի կառավարությունը։
Դասընթացները ներառում էին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են տնկիների արտադրությունը, էներգաարդյունավետությունն ու վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները։ Հատուկ ուշադրություն էր դարձվել անտառների կառավարմանը և բնապահպանական նախաձեռնություններին կանանց ներառման և իրենց մասնակցությունը խթանելու մոտեցումների ներկայացմանը:
Դասընթացին և ծառատունկին մասնակցեցին 40-ից ավել ուսանող։
Ծառատունկին միացել էին նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսոության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աշխատակիցները։
Այս համատեղ ջանքերը նպատակ ունեն ոգեշնչել Հայաստանի երիտասարդությանը ակտիվ դերակատարում ունենալ կայուն անտառային տնտեսության և շրջակա միջավայրի պահպանման գործում:
Համադրելով կրթությունն ու պրակտիկան ուսուցման փորձը՝ այս նախաձեռնությունը հզորացնում է հաջորդ սերնդին այն հմտություններով և ոգեշնչմամբ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի համար ավելի կանաչ և ավելի դիմացկուն ապագա ստեղծելու համար։