Press Release

Ծառատունկ Վանաձորի անտառտնտեսությունում․ Տեսական գիտելիքի ամրապնդում պրակտիկայի միջոցով

28 November 2024

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպեց վերապատրաստում  ծառատունկի և անտառների կառավարման թեմայով՝ Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։

Caption: Վերապատրաստում ծառատունկի և անտառների կառավարման թեմայով՝ Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։
Photo: © FAO

Համայնքային իրազեկման միջոցառումն ու ծառատունկը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՊԳԿ-ի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Բոլցանո ինքնավարնահանգի (Իտալիա) ֆինանսավորմամբ։ Ծրագրին զգալի ծավալի ֆինանսավորում է տրամադրում Հայաստանի կառավարությունը։

Դասընթացները ներառում էին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են տնկիների արտադրությունը, էներգաարդյունավետությունն ու վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները։ Հատուկ ուշադրություն էր դարձվել անտառների կառավարմանը և բնապահպանական նախաձեռնություններին կանանց ներառման և իրենց մասնակցությունը խթանելու մոտեցումների ներկայացմանը:

Caption: Ծառատունկ՝ Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում
Photo: © FAO

Դասընթացին և ծառատունկին մասնակցեցին 40-ից ավել ուսանող։ 

Ծառատունկին միացել էին նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսոության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աշխատակիցները։

Այս համատեղ ջանքերը նպատակ ունեն ոգեշնչել Հայաստանի երիտասարդությանը ակտիվ դերակատարում ունենալ կայուն անտառային տնտեսության և շրջակա միջավայրի պահպանման գործում: 

Համադրելով կրթությունն ու պրակտիկան ուսուցման փորձը՝ այս նախաձեռնությունը հզորացնում է հաջորդ սերնդին այն հմտություններով և ոգեշնչմամբ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի համար ավելի կանաչ և ավելի դիմացկուն ապագա ստեղծելու համար։

Caption: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսոության կազմակերպության աշխատակիցները մասնակցեցին ծառատունկին
Photo: © FAO
Anna Poghosyan

Anna Poghosyan

FAO
National Communications Specialist

UN entities involved in this initiative

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Goals we are supporting through this initiative