Մամուլի հաղորդագրություն

ԱՄԿ նոր նախաձեռնությունն՝ ուղղված Հայաստանում տնտեսության ֆորմալացմանը, ի հակազդումն փախստականների հետ կապված ճգնաժամի

25 սեպտեմբերի 2024

Երևան, 25 սեպտեմբեր - Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ),  ի պատասխան Հայաստանում փախստականների հետ կապված ճգնաժամի, մեկնարկել է նոր նախաձեռնությունն՝ ուղղված երկրում ոչ ֆորմալ զբաղվածության կանխմանը և ֆորմալացմանն անցման խթանմանը։ ԱՄԿ-ն 600 000 ԱՄՆ դոլար է հատկացնում Նախաձեռնությանը՝ ուժեղացնելով միջազգային հանրության արձագանքը փախստականների հետ կապված ճգնաժամին:

Նկարագրություն՝ ԱՄԿ-ն, կառավարության պաշտոնատար անձանց և սոցիալական գործընկերների ղեկավարների, ինչպես նաև ՄԱԿ-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր նախաձեռնությունն՝ աջակցելու փախստականներին արժանապատիվ աշխատանքի մատչելիության հարցում, կանխելու ոչ ֆորմալ զբաղվածությունը և խթանելու անցումը ֆորմալացմանը։
Լուսանկարը՝ © ILO

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի՝ աշխատանքային տարիքի փախստականների աշխատանք ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակ են, ինչը դժվարացնում է նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրումը: Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետազոտության կողմից իրակնացված հետազոտության տվյալների համաձայն, փախստականների 48.6 տոկոսն աշխատանք չունի։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆղանսուազ Ժակոբն ընդգծել է, որ «աշխատանքը փախստականի համար թիվ մեկ առաջնահերթությունն է, քանի որ եկամտի միջոցով նա կարողանում է հաղթահարել դժվարությունները»։

Նկարագրություն՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը ելույթ է ունենում ֆորմալացման խթանմանն ուղղված ԱՄԿ նախաձեռնության մեկնարկի միջոցառմանը։
Լուսանկարը՝ © ILO

ԱՄԿ-ի վերլուծությունների համաձայն, աշխատաշուկայի վրա ճգնաժամի ազդեցությունը կարող է զգալի լինել ավելի մեծ խմբերի համար։  Եթե ճգնաժամից առաջ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը նվազման միտում ուներ, ապա ներկայիս իրավիճակը, հավանաբար, կարող է կանգնեցնել կամ, վատագույն սցենարով, թուլացնել առաջընթացն՝ ազդեցություն ունենալով աշխատանքային պայմանների և աշխատողների իրավունքների վրա, եթե ուղեկցող միջոցառումները չկանխեն այն։

Այս համատեքստում ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի Տնօրեն պարոն Միխայիլ Պուշկինը նշել է, որ «ԱՄԿ-ն հատկացնում է  ֆինանսական միջոցներ և մոբիլիզացնում տարբեր ոլորտների, այդ թվում՝ զբաղվածության, աշխատանքի չափորոշիչների, ձեռնարկությունների և գենդերային հավասարության, մասնագետներին՝ աջակցելու Հայաստանի տևական վերականգնմանը ճգնաժամից հետո»։ Նոր նախաձեռնության շրջանակներում  ԱՄԿ-ն համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության, աշխատողների և գործատուների կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների հետ։

Խոսելով ոչ ֆորմալ տնտեսության և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրների լուծման բարդության մասին, ԱՄԿ Ֆորմալացման գործողությունների ծրագրի (AP/FORMALIZATION) տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրն ընդգծել է՝ «մենք պետք է աշխատենք մի քանի ուղղություններով միաժամանակ․ կանխել աշխատաշուկայի ոչ ֆորմալացումը՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ, աջակցել  փախստականներին աշխատանք ձեռք բերելու հնարավորությունների մատչելիություն ունենալու հարցում, ստեղծել առավել արդյունավետ զբաղվածություն ունենալու հնարավորություններ և կայուն ձեռնարկությունների համար բարենպաստ միջավայր»:

Նկարագրություն՝ ԱՄԿ ֆորմալացման գործողությունների ծրագրի ղեկավար Ֆրեդերիկ Լապեյրը ելույթ է ունենում ԱՄԿ նախաձեռնության մեկնարկի միջոցառմանն՝ ուղղված արժանապատիվ աշխատանքի մատչելիության հարցում փախստականների աջակցությանը, ոչ ֆորմալ զբաղվածության կանխմանը և ֆորմալացմանն անցման խթանմանը։
Լուսանկարը՝ © ILO

Հայաստանի տնտեսությունը վերջին երկու տարիներին բարձր աճ է գրանցել: «Տնտեսական աճը հանդիսանում է զբաղվածության ոչ ֆորմալացումը նվազեցնելու նախապայման, սակայն այդ գործընթացն ավտոմատ բնույթ չի կրում»,- նշել է Լապեյրը՝ շեշտելով լավ մշակված և համակարգված քաղաքականության միջամտությունների կարևորությունը:

Հայաստանի համար բաց է ոչ ֆորմալ զբաղվածության հետ կապված մշտական մարտահրավերների հաղթահարման հնարավորությունների պատուհանը: ԱՄԿ-ի նոր նախաձեռնության նպատակն է տնտեսական աճի նոր թափը վերածել արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը և խորը արմատավորված ոչ ֆորմալ զբաղվածության ֆորմալացմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով փախստականներին։

Nune Hovhannisyan

Նունե Հովհաննիսյան

ԱՄԿ
Ազգային համակարգող
Տկն Հովհաննիսյանն ունի մագիստրոսի կոչում կենսաքիմիայի ոլորտում: Ունի 11 տարվա աշխատանքային փորձ զբաղվածության և սոցիալական պաշտպանության, հմտությունների զարգացման և աշխատանքային իրավունքների ոլորտներում: Տկն Հովհաննիսյանի փորձաքննության հիմնական ուղղությունները ներառում են զբաղվածության քաղաքականության և աշխատանքային իրավունքների մշակում և իրականացում: Նա նպաստել է քաղաքական փաստաթղթերի, աշխատանքի և զբաղվածության վերաբերյալ իրավական կարգավորումների մշակմանը: Մինչ ԱՄԿ-ին անդամակցելը, զբաղեցրել է Զբաղվածության ազգային ծառայության պետի տեղակալի պաշտոնը: 2005 թվականից սկսել է իր աշխատանքը որպես ԱՄԿ Ազգային համակարգող:

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ