Press Release

ԱՄԿ նոր նախաձեռնությունն՝ ուղղված Հայաստանում տնտեսության ֆորմալացմանը, ի հակազդումն փախստականների հետ կապված ճգնաժամի

25 September 2024

Երևան, 25 սեպտեմբեր - Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ),  ի պատասխան Հայաստանում փախստականների հետ կապված ճգնաժամի, մեկնարկել է նոր նախաձեռնությունն՝ ուղղված երկրում ոչ ֆորմալ զբաղվածության կանխմանը և ֆորմալացմանն անցման խթանմանը։ ԱՄԿ-ն 600 000 ԱՄՆ դոլար է հատկացնում Նախաձեռնությանը՝ ուժեղացնելով միջազգային հանրության արձագանքը փախստականների հետ կապված ճգնաժամին:

Caption: ԱՄԿ-ն, կառավարության պաշտոնատար անձանց և սոցիալական գործընկերների ղեկավարների, ինչպես նաև ՄԱԿ-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր նախաձեռնությունն՝ աջակցելու փախստականներին արժանապատիվ աշխատանքի մատչելիության հարցում, կանխելու ոչ ֆորմալ զբաղվածությունը և խթանելու անցումը ֆորմալացմանը։
Photo: © ILO

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի՝ աշխատանքային տարիքի փախստականների աշխատանք ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակ են, ինչը դժվարացնում է նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրումը: Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետազոտության կողմից իրակնացված հետազոտության տվյալների համաձայն, փախստականների 48.6 տոկոսն աշխատանք չունի։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆղանսուազ Ժակոբն ընդգծել է, որ «աշխատանքը փախստականի համար թիվ մեկ առաջնահերթությունն է, քանի որ եկամտի միջոցով նա կարողանում է հաղթահարել դժվարությունները»։

Caption: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը ելույթ է ունենում ֆորմալացման խթանմանն ուղղված ԱՄԿ նախաձեռնության մեկնարկի միջոցառմանը։
Photo: © ILO

ԱՄԿ-ի վերլուծությունների համաձայն, աշխատաշուկայի վրա ճգնաժամի ազդեցությունը կարող է զգալի լինել ավելի մեծ խմբերի համար։  Եթե ճգնաժամից առաջ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը նվազման միտում ուներ, ապա ներկայիս իրավիճակը, հավանաբար, կարող է կանգնեցնել կամ, վատագույն սցենարով, թուլացնել առաջընթացն՝ ազդեցություն ունենալով աշխատանքային պայմանների և աշխատողների իրավունքների վրա, եթե ուղեկցող միջոցառումները չկանխեն այն։

Այս համատեքստում ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի Տնօրեն պարոն Միխայիլ Պուշկինը նշել է, որ «ԱՄԿ-ն հատկացնում է  ֆինանսական միջոցներ և մոբիլիզացնում տարբեր ոլորտների, այդ թվում՝ զբաղվածության, աշխատանքի չափորոշիչների, ձեռնարկությունների և գենդերային հավասարության, մասնագետներին՝ աջակցելու Հայաստանի տևական վերականգնմանը ճգնաժամից հետո»։ Նոր նախաձեռնության շրջանակներում  ԱՄԿ-ն համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության, աշխատողների և գործատուների կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների հետ։

Խոսելով ոչ ֆորմալ տնտեսության և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրների լուծման բարդության մասին, ԱՄԿ Ֆորմալացման գործողությունների ծրագրի (AP/FORMALIZATION) տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրն ընդգծել է՝ «մենք պետք է աշխատենք մի քանի ուղղություններով միաժամանակ․ կանխել աշխատաշուկայի ոչ ֆորմալացումը՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ, աջակցել  փախստականներին աշխատանք ձեռք բերելու հնարավորությունների մատչելիություն ունենալու հարցում, ստեղծել առավել արդյունավետ զբաղվածություն ունենալու հնարավորություններ և կայուն ձեռնարկությունների համար բարենպաստ միջավայր»:

Caption: ԱՄԿ ֆորմալացման գործողությունների ծրագրի ղեկավար Ֆրեդերիկ Լապեյրը ելույթ է ունենում ԱՄԿ նախաձեռնության մեկնարկի միջոցառմանն՝ ուղղված արժանապատիվ աշխատանքի մատչելիության հարցում փախստականների աջակցությանը, ոչ ֆորմալ զբաղվածության կանխմանը և ֆորմալացմանն անցման խթանմանը։
Photo: © ILO

Հայաստանի տնտեսությունը վերջին երկու տարիներին բարձր աճ է գրանցել: «Տնտեսական աճը հանդիսանում է զբաղվածության ոչ ֆորմալացումը նվազեցնելու նախապայման, սակայն այդ գործընթացն ավտոմատ բնույթ չի կրում»,- նշել է Լապեյրը՝ շեշտելով լավ մշակված և համակարգված քաղաքականության միջամտությունների կարևորությունը:

Հայաստանի համար բաց է ոչ ֆորմալ զբաղվածության հետ կապված մշտական մարտահրավերների հաղթահարման հնարավորությունների պատուհանը: ԱՄԿ-ի նոր նախաձեռնության նպատակն է տնտեսական աճի նոր թափը վերածել արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը և խորը արմատավորված ոչ ֆորմալ զբաղվածության ֆորմալացմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով փախստականներին։

Nune Hovhannisyan

Nune Hovhannisyan

ILO
National Coordinator
Ms Hovhannisyan holds a Master’s degree in Biochemistry. She brings 11 years of experience in employment and social protection, skills development and labour rights. Ms Hovhannisyan's main areas of expertise include design and implementation of employment policy and labour rights. She contributed to development of policy papers, legal regulations on labour and employment. Prior joining the ILO, Ms Hovhannisyan was the Deputy Head of the National Employment Service. She started her assignment as the ILO National Coordinator in 2005.

UN entities involved in this initiative

ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Goals we are supporting through this initiative