EU4Education բարեփոխումները կկենտրոնանան արդյունավետ և հաշվետու կառավարման համակարգի վրա՝ ապահովելու ներառական, ճկուն և երեխայակենտրոն մոտեցմամբ կրթություն։
Եվրոպական միության պատվիրակությունն այսօր հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցությամբ մշակված EU4Education Reforms ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը: Եռամյա այս ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ երկրում կրթության կառավարման համակարգի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը ամրապնդելու, ինչպես նաև երեխաների և երիտասարդների համար իրենց ներուժը զարգացնելու և կրթական բարեփոխումներում ներդրում ունենալու հնարավորություններ ընձեռելու իր ջանքերում հատկապես գյուղական բնակավայրերում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նախարարության և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կրթական բարեփոխումներին աջակցելու համար համապատասխան քաղաքականություններ և ծրագրեր մշակելու, մշտադիտարկման մեխանիզմներն ու տվյալների համակարգերը ուժեղացնելու, ինչպես նաև կրթական ռազմավարության նախագծման, համակարգման, իրականացման և մշտադիտարկման համար կրթության ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Այս ծրագիրը կենտրոնանալու է ազգային կրթական համակարգի վրա, ինչպես նաև աջակցելու է ազգային կրթության բարեփոխումներում որպես առաջնահերթ սահմանված կոնկրետ նախաձեռնությունների Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
Նկարագրություն՝ EU and UNICEF sign an agreement to boost competitiveness of Armenian education system.
«EU4Education բարեփոխումների միջոցով Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին: Երկարաժամկետ հեռանկարում մենք հույս ունենք նվազեցնելու երիտասարդների գործազրկությունը, հատկապես մարգինալացված սոցիալական խմբերի շրջանում, և ունենալու կենսունակ, լավ կրթված և լավ պատրաստված աշխատուժ, որն ունակ է նպաստելու Հայաստանի զարգացմանը և կանաչ ու թվային օրակարգին անցնելուն»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ծրագիրը կոչված է նպաստելու «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» իրականացմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի Հանրապետությանը Կայուն զարգացման 4, 5, 10 և 13-րդ նպատակներին հասնելու գործում: Մինչև 2027 թվականը գործընկերները նպատակ ունեն դրականորեն ազդելու սովորողների ուսումնառության արդյունքների վրա, ստեղծելու հզորացված ինստիտուցիոնալ շրջանակ՝ որակյալ և ֆինանսական կառավարմամբ, թափանցիկության և կատարողականի մշտադիտարկմամբ: Ծրագիրը հաշվի կառնի նաև շրջակա միջավայրին առնչվող գործոնները դպրոցների կառավարման մեջ՝ ամրապնդելով կապը կլիմայի փոփոխության, աղետների ռիսկի կառավարման և կրթության ոլորտի դերակատարների միջև:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը՝ աջակցելու Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որը, նախարարի գնահատմամբ, ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և մշտական ուշադրության կենտրոնում:
«Կրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, և այդ միջոցները նշանակալիորեն ավելացել են, սակայն Եվրոպական միության բյուջետային աջակցությունը փոխլրացնում է դրանք և նպաստում աշխատանքների արդյունավետ իրագործմանը», - ասել է Ժաննա Անդրեասյանը:
«Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելը վաղուց առաջնահերթություն է Եվրոպական միության համար: Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է և հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող այս համատեղ ծրագիրը վճռորոշ է լինելու կրթության ազգային նոր ռազմավարության առաջմղումը շարունակելու գործում ՝ աջակցելով նաև ուսուցիչներին և սովորողներին՝ առաջնորդություն ստանձնելու և կրթական բարեփոխումներին նպաստելու հարցերում»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողվի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալին:
Նկարագրություն՝ EU4Education Reforms in Armenia will focus on efficient and accountable management system for inclusive, flexible and child-centred education.
«Մեր մոտեցումը առաջնահերթություն է տալիս տվյալահենք որոշումների կայացմանը, քաղաքականության շահերի պաշտպանությանը և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է», - ընդգծել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»:
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?