Հայաստանի չափագիտության համակարգի բարելավումը` ՄԱԱԶԿ առաքելության ուշադրության կենտրոնում
07 դեկտեմբերի 2023
ՄԱԱԶԿ առաքելությունը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Դեկտեմբերի 4-ից 7-ը միջազգային փորձագետի գլխավորությամբ Հայաստան էր գործուղվել ՄԱԱԶԿ առաքելություն, որի նպատակն էր քննարկումներ ու գիտելիքի փոխանակում կազմակերպել Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կազմակերպչական կառուցվածքի շուրջ, ինչպես նաև ներկայացնել Չափագիտության ազգային մարմնի Կառավարման խորհրդի ձևավորման միջազգային լավագույն փորձը:
Առաքելությունը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որի նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կարողությունները Հայաստանի՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։
Առաքելության ընթացքում խորքային հարցազրույցներ կազմակերպվեցին շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ՍՉԱՄ-ի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Էկոնոմիկայի նախարարության, Ազգային հավատարմագրման մարմնի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումների նպատակն էր բացահայտել ՍՉԱՄ Կառավարման խորհրդի վերաբերյալ նրանց պատկերացումներն ու կարիքները:
Առաքելության հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացվեցին դեկտեմբերի 7-ին ՍՉԱՄ-ում կազմակերպված աշխատաժողովի ժամանակ, որին մասնակցեցին պետական և մասնավոր հատվածի 14 ներկայացուցիչ: Եզրակացությունները ձևավորվել էին հարցազրույցների և հանդիպումների ընթացքում ձեռք բերած տեղեկությունների հիման վրա: Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետը նաև արժեքավոր օրինակներ ներկայացրեց մի քանի եվրոպական երկրներից՝ ընդգծելով չափագիտության ազգային համակարգերի կառւցվածքային առանձնահատկությունները: Քննարկման հիմնական նպատակն էր անդրադառնալ Կառավարման խորհրդում առանցքային դերակատարների ներգրավման հիմնական չափանիշներին, ՍՉԱՄ-ի կազմակերպչական կառուցվածքին և Չափագիտության ազգային համակարգի զարգացման ուղղություններին:
ՄԱԱԶԿ առաքելության նպատակն էր նպաստել Հայաստանում չափագիտության գործուն համակարգի հետագա զարգացմանը, ներառյալ չափումների միասնականության ապահովման, ապրանքների որակի և անվտանգության նկատմամբ պատշաճ վերահսկողության և միջազգային ստանդարտներին համապատասխան առևտրի կազմակերպմանը։ Այս նախաձեռնությունը համահունչ է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառությանը՝ ուղղված առևտրի մրցունակության բարձրացմանն ու արդյունքների շահավետ օգտագործմանը։
Հեղինակ՝
Մանե Թափալցյան
ՄԱԱԶԿ
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի համակարգող
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ