Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել աշխատանքային օրենսդրության համապատասխանությունը միջազգայնորեն ընդունված չափորոշիչների հետ։
«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի վերջին հանդիպումը, որը կայացել է նոյեմբերի 16-ին, ներկայացվել է ծրագրի զգալի ձեռքբերումներն ու առաջընթացը։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած հանդիպումը համախմբել էր հիմնական շահագրգիռ կողմերին՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների խթանմանը և ընդլայնմանը նվիրված քննարկման նպատակով։
Ստեղծվելով սոցիալական երկխոսությունը խթանելու ԱՄԿ-ի մոտեցմանը համահունչ՝ խորհրդատվական կոմիտեն կարևոր դեր է կատարում ապահովելու, որ ծրագրի ռազմավարությունները, նպատակները և գործողությունները արդյունավետ կերպով ներկայացվեն գործընկերներին: Այս մոտեցումը նպաստում է շահառուների միջև սեփականության զգացողության զարգացմանը՝ նպաստելով կառավարության, գործատուների և աշխատողների համագործակցությանը՝ սոցիալական երկխոսության միջոցով, ինչը կարևոր է աշխատավայրում աշխատանքային օրենսդրության համապատասխանության ապահովման և աշխատողների իրավունքների պաշտպանության համար:
Նկարագրություն՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հանդիպմանը։
Նկարագրություն՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեն ապահովում է, որ ծրագիրը արդյունավետ կերպով ներկայացվի գործընկերներին։
Բացման խոսքում Աշխատանքի միջազգային կազմակերպության Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համակարգող Միխայիլ Պուշկինն ընդգծել է ԱՄԿ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի ազդեցությունը հայաստանյան աշխատանքային ինստիտուտների հզորացման գործում:
Նա կարևորել է տարվա ընթացքում ծրագրի համագործակցությունն այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը։ Պուշկինի խոսքով, այս ջանքերը նպատակ ունեն խթանել ազգային աշխատանքային օրենսդրության և Աշխատանքի միջազգային չափորոշիչների (ILS) համապատասխանությանը:
Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը ներկայացրել է ծրագրի առաջնային ձեռքբերումներից մի քանիսը, այդ թվում՝
Դասընթացավարների վերապատրաստում՝ 27 աշխատանքային տեսուչների համար, որոնցից 11-ն ընտրվել են որպես դասընթացավարներ՝ տեսուչների հետագա վերապատրաստման աշխատանքների համար,
ԱԱՏՄ-ի հետ համաձայնագիր՝ Դեպքերի վարման էլեկտրոնային համակարգի նախագծման և զարգացման նպատակով,
ԱՄԿ-ի համապատասխան առաջարկությունների և ուղեցույցների հիման վրա «Հայաստանում աշխատանքային վայրերում անհատական աշխատանքային բողոքների քննարկաման ներքին ընթացակարգերի ուղեցույցի» մշակում,
Շարունակական համագործակցություն ՀՀ Արդարադատության ակադեմիայի հետ՝ վերջնականացնելու միջազգային աշխատանքային իրավունքի և ազգային աշխատանքի իրավունքի ուսուցման դասընթացները:
Նկարագրություն՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեն ապահովում է, որ ծրագրի ռազմավարությունները, նպատակները և գործողությունները արդյունավետ կերպով ներկայացվեն գործընկերներին։
Նկարագրություն՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագիրն իրականացվում է ԱՄԿ կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի կողմից (USDOL)։
Նվեր Սարգսյանը նաև խոսել է առաջիկա նախաձեռնությունների, այդ թվում՝ ԱՄԿ ազգային խորհրդատուի համար ինտերակտիվ մոբայլ հավելված մշակելու տեխնիկական առաջադրանքի վերջնական ձևակերպման մասին: Բացի այդ, ընթացքի մեջ է առկա գործիքների արդյունավետության գնահատումը և պոտենցիալ գործիքների ուսումնասիրությունը, որի նպատակն է Հայաստանում միջազգային աշխատանքային ստանդարտներին և աշխատանքային օրենսդրությանն ավելի բարձր համապատասխանության հաղորդելը: Ներկայում ծրագիրը նախաձեռնում է ժամկետների երկարաձգում` դյուրացնելու այն գործողությունների տրամաբանական շարունակությունը, որոնք ավարտին չեն հասցվել արտաքին գործոնների պատճառով:
«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագիրն իրականացվում է ԱՄԿ կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի կողմից (USDOL)։ Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել աշխատանքային օրենսդրության համապատասխանությունը միջազգայնորեն ընդունված չափորոշիչների հետ, ինչպես նաև բարձրացնել դատական և արտադատական պաշտպանության միջոցների մատչելիությունը Հայաստանում:
Հեղինակ՝
Նարինե Դանեղյան
ԱՄԿ
Հաղորդակցության գծով խորհրդատու, Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների
իրացմանը» ծրագիր
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ