ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման արձանագրությունը
23 սեպտեմբերի 2023
Նյու Յորք, 23 սեպտեմբերի 2023թ.
Գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Նորին Գերազանցություն Արարատ Միրզոյանի հետ։
Գլխավոր քարտուղարը և նախարարը քննարկել են ՄԱԿ-Հայաստան համագործակցությունը և իրավիճակը Հարավային Կովկասում։
Գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել ռազմական վերջին էսկալացիայի կապակցությամբ և ընդգծել հրադադարի ռեժիմի խստիվ պահպանման կարևորությունը։ Նա շեշտել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությունը տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու միջնորդական բոլոր ջանքերին։