Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարությունը Հայաստանի/Ադրբեջանի վերաբերյալ
19 սեպտեմբերի 2023
Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ
Գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ, ինչպես նաև զոհերի մասին տեղեկություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Նա ցավում է, որ այս մտահոգիչ զարգացումները հաջորդում են սեպտեմբերի 18-ին տեղի բնակչությանն այդքան անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրմանը:
Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը, դեէսկալացնել իրավիճակը և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Նա անհանգստացած է տեղում հումանիտար իրավիճակով և կողմերին կրկին կոչ է անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու մարդասիրական օգնության հասանելիությունը կարիքավոր մարդկանց։ Նա կողմերին կոչ է անում վերակենտրոնացնել ջանքերը տարածաշրջանում վստահության ձևավորման և երկարաժամկետ խաղաղության ապահովմանն ուղղությամբ:
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպություն
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?