Ամփոփվեց ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի շրջանակներում կազմակերպված «Իմ կանաչ Ալավերդի» երիտասարդական գաղափարների մրցույթը
23 հունիսի 2023
Գաղափարների մրցույթը հայտարարվել էր հունիսի սկզբին՝ նպատակ ունենալով հավաքագրել գաղափարային հայտեր Ալավերդի համայնքի 50 երիտասարդից։
Ալավերդի համայնքի Փոքր Այրում գյուղում գտնվող Կանաչ ճամբար կենտրոնում տեղի ունեցավ «Իմ կանաչ Ալավերդի» երիտասարդական գաղափարների մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ Մրցույթը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» և Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող (Sida) «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի Զարգացման կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Աբելյան, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը, ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի Առաջադրանքի ղեկավար Արտակ Բաղդասարյանը ողջունեցին միջոցառման մասնակիցներին։ Կարևորեցին երիտասարդների կարևոր դերը համայնքում եղած մարտահրավերների լուծման համար և նրանց հետ անցկացրին պանելային քննարկում՝ ընդգծելով ԵՄ-ն կլիմայի համար» և «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ծրագրերի շրջանակներում համայնքին իրականացվող ընթացիկ աջակցության և նախաձեռնությունների մասին: Երիտասարդները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը և մտահոգությունները՝ կապված իրենց համայնքի զարգացման և կանաչ վերափոխման հետ:
Գաղափարների մրցույթը հայտարարվել էր հունիսի սկզբին՝ նպատակ ունենալով հավաքագրել գաղափարային հայտեր Ալավերդի համայնքի 50 երիտասարդից՝ նվիրված էներգաարդյունավետության, էներգախնայողության, կանաչ լուսավորության և ենթակառուցվածքների և մաքուր տրանսպորտի ուղղությամբ լուծումներին:
Մրցույթին նախորդել էր «Ալավերդի. մաքուր էներգիայի անցում» երիտասարդության իրազեկության արշավը, որն անցկացվել էր ոլորտի փորձագետների կողմից դասախոսությունների/ ներկայացումների միջոցով առցանց եղանակով՝ հունիսի 5-7-ը: Իրազեկության արշավը նպատակ ուներ իրազեկել շուրջ 50 երիտասարդի (15-21 տարեկան) կլիմայի փոփոխության, մթնոլորտի վրա գլոբալ և տեղական մակարդակներում մարդկային գործունեության ազդեցության, մասնավորապես՝ էներգիայի արտադրության և օգտագործման եղանակների, ինպես նաև՝ վերականգնվող աղբյուրների նորարարական էներգաարդյունավետ կիրառությունների վերաբերյալ։

Լավագույն ձևակերպված գաղափար անվանակարգի հաղթող ճանաչվեց ՀԵԲԱ ՀԿ-ի թիմը՝ իր «Մարդկային էներգիայով՝ էներգիայի արտադրություն» գաղափարով։ Գաղափարն է Ալավերդիում կառուցել խաղահրապարակ մաքուր էներգիա ստանալու նորարարական մեխանիզմներով, որտեղ մարզվելուց առաջացած կինետիկ էներգիան կվերածվի էլեկտրական էներգիայի։
Լավագույն իրագործելի գաղափար անվանակարգը հատկացվեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ԼեդԼայթ թիմին՝ «Էներգաարդյունավետ լուսավորության լուծումներ» գաղափարին, որով առաջարկվում է Ալավերդի համայնքի փողոցների գիշերային լուսավորության արդիականացում՝ միտված էներգաարդյունավետությանը, էներգախնայողությանը և մարդկային անվտանգությանը։
Երրորդ՝ լավագույն թիրախային ներգրավվածության գաղափար անվանակարգը տրվեց Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանի՝ «Կանաչ փոխադրամիջոց» թիմին, որն էլ առաջարկում էր հանրային «արևային տրանսպորտ»-ի ներդրում և կիրառում, որի կարիքը չափազանց զգացվում է համայնքում։
Հաղթող թիմերին և բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր և մրցանակներ, և որ ամենակարևորն է՝ նրանք հեռացան խորը և հզոր զգացումով, որ իրենց համայնքն անտեսված չէ, և միջազգային կազմակերպությունները պատրաստ են աջակցել համայնքին դեպի ավելի կանաչ և ավելի մաքուր զարգացման:
Հեղինակ՝
Օֆելյա Սուքիասյան
ՄԱԶԾ
Հաղորդակցության և հանրային իրազեկման օգնական, «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ ծրագիր