Մեր մեծ ընտանիքը գնալով ավելի է ընդլայնվում։
Այնուամենայնիվ, առաջնորդներին, ցավոք, չի հաջողվում բոլորի համար խաղաղ և բարգավաճ աշխարհ ստեղծել:
Կայուն զարգացման նպատակների Օրակարգ 2030-ին հասնելու ճանապարհից աշխարհը վտանգավոր կերպով շեղվել է: Ներկայիս տեմպերով գենդերային հավասարությանը հասնելու համար կպահանջվի մոտ 300 տարի: Առաջընթացը մայրական առողջության և ընտանիքի պլանավորման հասանելիության ոլորտում չափազանց դանդաղ է եղել:
Այս տարի Բնակչության համաշխարհային օրվա թեման կենտրոնացած է գենդերային հավասարության ներուժի բացահայտման վրա:
Գենդերային հիմքով խտրականությունը վնասում է բոլորին՝ կանանց, աղջիկներին, տղամարդկանց և տղաներին: Կանանց համար ներդրումներ կատարելը ոգևորում է բոլոր մարդկանց, համայնքներին և երկրներին:
Գենդերային հավասարության խթանումը, մայրական առողջության բարելավումը և կանանց հզորացումը վերարտադրողական առողջությանը վերաբերյալ ընտրություն կատարելու հարցում չափազանց կարևոր են նաև Կայուն զարգացման բոլոր նպատակներին հասնելու առումով:
Աջակցենք իրենց իրավունքների համար պայքարող կանանց ու աղջիկներին: Եվ ակտիվացնենք մեր ջանքերը՝ ապահովելու, որ Կայուն զարգացման նպատակներն իրականություն դառնան մեր մոլորակի 8 միլիարդ բնակչի համար: