Աշխարհում տարեկան արտադրվում է ավելի քան 400 միլիոն տոննա պլաստիկ, որի մեկ երրորդն օգտագործվում է միայն մեկ անգամ։
Ամեն օր ավելի քան 2000 աղբատար մեքենայի տարողունակությանը համարժեք ծավալով պլաստիկ է թափվում օվկիանոսներ, գետեր և լճեր։
Հետևանքներն աղետալի են։
Միկրոպլաստիկները հայտնվում են մեր սննդի, ջրի և օդի մեջ:
Պլաստիկը պատրաստվում է հանածո վառելիքից։ Այսպիսով, որքան շատ պլաստիկ ենք արտադրում, այնքան ավելի շատ հանածո վառելիք ենք այրում, և այդքան ավելի ենք խորացնում կլիմայական ճգնաժամը։
Բայց լուծումներ ունենք։
Անցյալ տարի միջազգային հանրությունը բանակցություններ սկսեց իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի շուրջ՝ միտված վերջ դնելու պլաստիկից աղտոտվածությանը։
Սա խոստումնալից առաջին քայլ է, բայց բոլորը պետք է ներգրավվեն։
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի նոր զեկույցի համաձայն, մինչև 2040 թվականը կարող ենք նվազեցնել պլաստիկ աղտոտումը 80 տոկոսով, եթե այժմ կենտրոնանանք արտադրանքի վերաօգտագործման, վերամշակման, վերակողմնորոշման և ընդլայնման վրա։
Մենք՝ կառավարությունները, բիզնեսները և սպառողները, պետք է միասին աշխատենք, որպեսզի թուլացնենք կախվածությունը պլաստիկից, նպաստենք թափոնների մակարդակի զրոյացմանը և կառուցենք իսկապես շրջանաձև տնտեսություն:
Եկեք միասին կերտենք ավելի մաքուր, առողջ և կայուն ապագա բոլորի համար։