Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը երկօրյա դասընթաց են անցկացրել Հայաստանում անտառների և լանդշաֆտի վերականգնման վերաբերյալ
27 ապրիլի 2023
Նկարագրություն՝ ՊԳԿ-Ն և Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը կազմակերպել էին անտառների և լանդշաֆտի վերականգնման վերաբերյալ երկօրյա դասընթաց:
Երկօրյա դասընթացի նպատակն էր ծանոթացնել անտառների և լանդշաֆտի վերականգնման հայեցակարգին, մեթոդաբանությանը և պրակտիկային։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը (ԲԾԻԳ) կազմակերպել էին անտառների և լանդշաֆտի վերականգնման վերաբերյալ երկօրյա դասընթաց: Դասընթացն իրականացվել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ), Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի և Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից:
Երկօրյա այս դասընթացի նպատակն էր ծանոթացնել անտառների և լանդշաֆտի վերականգնման (ԱԼՎ) հայեցակարգին, մեթոդաբանությանը և պրակտիկային, ինչպես նաև ներկայացնել լավագույն փորձի օրինակներ: Դասընթացին մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ոլորտում ակտիվ դերակատարում ունեցող հասարակական և կրթական կառույցների ներկայացուցիչներ։
Նկարագրություն՝ Դասընթացն իրականացվել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի, Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի և Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից:
Նկարագրություն՝ Աշխատանքային քննարկումներն ընթացան այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ծառատեսակների ընտրությունը, տնկման նախագծումը, հողի նախապատրաստումը և տունկից հետո անհրաժեշտ միջամտությունները:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց ՊԳԿ-ի Ծրագրի գլխավոր տեխնիկական մասնագետ Նորբերտ Վինկլեր-Ռաթոնյին:
«Հայաստանի գյուղական շրջանների բնակիչների կախվածությունը անտառներից էներգիայի և կենսապահովման համար (օրինակ՝ մեղվաբուծություն, ոչ փայտային անտառային ապրանքներ և անասնակեր) պահանջում է նոր մոտեցումներ, որոնք հաշվի կառնեն մարդկանց կարիքները անտառապատման կամ անտառվերականգնման աշխատանքներ պլանավորելիս և իրականացնելիս: ՊԳԿ-ի ծրագիրն օգտագործում է անտառների և լանդշաֆտների վերականգնման նոր մոտեցումը, որն օգնում է Հայաստանին վերականգնել դեգրադացված լանդշաֆտները՝ կիրառելով պրակտիկա, որի նպատակն է հավասարակշռել անտառների և ծառերի էկոլոգիական, սոցիալական և տնտեսական օգուտները Հայաստանի բնակչության համար»,- ասաց Վինկլեր-Ռաթոնյին։
Աշխատանքային քննարկումները, որոնք ընթացան անտառների դիմակայունության բարձրացման հետ կապված մի շարք դրույթների շուրջ, վարեց ՊԳԿ միջազգային խորհրդատու Պեդրո Պաջարեսը: Մասնակիցներին տրվեցին մանրամասն տեղեկություններ անտառների և լանդշաֆտների վերականգնման սկզբունքների, ծախսերի, ֆինանսավորման հնարավորությունների և մոնիտորինգի վերաբերյալ: Դասընթացի ընթացքում քննարկվեցին նաև դաշտերի վերականգնմանն ուղղված արդյունավետ միջոցառումները: Աշխատանքային քննարկումներն ընթացան այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ծառատեսակների ընտրությունը, տնկման նախագծումը, հողի նախապատրաստումը և տունկից հետո անհրաժեշտ միջամտությունները:
Մասնակիցներն ընդհանուր առմամբ դասընթացը համարում են հաջողված և իրենց գոհունակությունն են հայտնում ձեռք բերած գիտելիքների և գործնական հմտությունների վերաբերյալ:
Նկարագրություն՝ Դասընթացն իրականացվել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում։
Նկարագրություն՝ Մասնակիցներին տրվեցին մանրամասն տեղեկություններ անտառների և լանդշաֆտների վերականգնման սկզբունքների, ծախսերի, ֆինանսավորման հնարավորությունների և մոնիտորինգի վերաբերյալ:
«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) և Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը (ԲԾԻԳ)։ Ծրագիրը համաֆինանսավորում են Կանաչ կլիմայի հիմնադրամը, Հայաստանի կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգը և Բնության համաշխարհային հիմնադրամը:
Կլիմայի փոփոխության տեսանկյունից Հայաստանը շատ խոցելի է։ Համաշխարհային բանկը տեղեկացնում է, որ վերջին տասնամյակների ընթացքում եղանակային արտակարգ իրավիճակների (օրինակ՝ փոթորիկներ, ձնաբուք և ջերմային ալիքներ) թվի բացահայտ աճ է գրանցվել: Ներկայիս կլիմայական միտումները կանխատեսում են ապագայում միջին ջերմաստիճանի բարձրացում, տեղումների, գետերի հոսքի և ձյան ծածկույթի նվազում: Միաժամանակ բնակչությունը մեծապես կախված է վառելափայտից, ինչը կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն անտառներն է՛լ ավելի խոցելի է դարձնում:
Անտառների զարգացման այս ութամյա ծրագրի նպատակն է Հայաստանում անտառածածկույթն ավելացնել 2,5 տոկոսով, իսկ գյուղական համայնքներում վառելափայտի պահանջարկը նվազեցնել առնվազն 30 տոկոսով: Ծրագիրը նաև ձգտում է մեծացնել բնական ռեսուրսները կառավարող համայնքների դերը, բարելավել վառելափայտի կառավարումը և անտառային հումքից ստացվող ապրանքների ու ծառայությունների արտադրությունը:
Ծրագիրը կիրականացվի Լոռու և Սյունիքի մարզերում։ Վերջիններս ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակներից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունից՝ ի լրումն անտառային կարևոր էկոհամակարգերի վրա հնարավոր ազդեցության:
Ծրագրում կիրառվող մոտեցումը համեմատաբար նոր է Հայաստանում անտառների կայուն կառավարման տեսանկյունից և կարող է որպես մոդել կիրառվել ողջ երկրում՝ խթանելով ցածր արտանետումներով զարգացումը:
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?