Աղքատություն և պարենային անապահովություն․ փոխկապակցվածության պատկեր (ամփոփագիր) / Մարտ 2023
20 մարտի 2023
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող Պարենային ապահովության և խոցելիության գնահատումները (ՊԱԽԳ) միտված են հետևելու Հայաստանում պարենային ապահովության իրավիճակին։
Պարենային ապահովության և խոցելիության չորրորդ գնահատումն (ՊԱԽԳ 4) իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում 2022թ. մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում: