Արդյո՞ք ապրանքների մակնշումը կարող է նպաստել երեխաների առողջության բարելավմանը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)
17 նոյեմբերի 2022
Նկարագրություն՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը անցկացնում է կարողությունների զարգացման աշխատաժողով՝ սննդի փաթեթի առջևում գտնվող մակնշման, ինչպես նաև անառողջ ապրանքների գովազդի թեմայով։
Հայաստանում մեկնարկեց սննդակարգի բարելավմանն ուղղված քաղաքականությունների թեմայով հանդիպում:
Շաքար պարունակող ըմպելիքները, ինչպես նաև հագեցած ճարպերով, աղով և/կամ «ազատ շաքարներով» հարուստ սննդամթերքը, որոնք ագրեսիվ կերպով երեխաներին են առաջարկվում շուկայում, վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար՝ խթան հանդիսանալով ամբողջ տարածաշրջանում անձանց մոտ անառողջ սննդակարգի ձևավորմանը: Անառողջ սննդակարգը նպաստում է այնպիսի ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են՝ քաղցկեղը, շաքարային դիաբետը կամ սրտանոթային հիվանդությունները: Այնուամենայնիվ, շատ սպառողներ բավարար տեղեկացված չեն այդ ռիսկերի մասին և արժանի են իմանալու, թե ինչ են պարունակում այն սննդային ապրանքները, որոնք նրանք գնում են իրենց երեխաների համար:
Շեշտադրելով խնդրի լուծման կարևորությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը նոյեմբերի 17-18-ը Երևանում անցկացնում է կարողությունների զարգացման աշխատաժողով՝ սննդի փաթեթի առջևում գտնվող մակնշման, ինչպես նաև երեխաներին և դեռահասներին ուղղված անառողջ ապրանքների գովազդի թեմայով։
Նկարագրություն՝ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ Առողջապահության նախարարության առաջնահերթություններից են առողջ սնուցման համար նպաստավոր միջավայրի խթանումը։
Նկարագրություն՝ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գծով ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար դոկտոր Կրեմլին Վիկրամասինգեն շեշտեց ավելի արդյունավետ քաղաքականություններ մշակելու անհրաժեշտությունը, որոնք կարող են օգնել հակադարձել մանկական գիրության ներկայիս միտումները։
Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ անդամ-պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ռուսաստանի Դաշնությունից որոշում կայացնողներ և քննարկում ապացույցների վրա հիմնված ամենաարդյունավետ քաղաքականությունները այդ երկրներում սննդակարգերը բարելավելու համար:
Սննդակարգերի բարելավում. ի՞նչ քաղաքականություններ են գործում:
«Առողջապահության նախարարության առաջնահերթություններից են առողջ սնուցման համար նպաստավոր միջավայրի խթանումը, ինչպես նաև երեխաների շրջանում անառողջ սննդի մարքեթինգի կարգավորմանը, բնակչության շրջանում առողջ սննդի խթանմանը, ինչպես նաև բնակչության համար սննդամթերքի բաղադրության մաս կազմող շաքարի, աղի և հագեցած ճարպերի քանակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը միտված ռազմավարական առաջնահերթությունների մշակումը», - նշեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Նկարագրություն՝ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գծով ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար դոկտոր Կրեմլին Վիկրամասինգեն նշեց, որ ԱՀԿ-ի վերջին տվյալները փաստում են, որ դեռևս յուրաքանչյուր երրորդ երեխան ապրում է ավելորդ քաշով կամ գիրությամբ։
Նկարագրություն՝ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ անդամ-պետություններից որոշում կայացնողներ և քննարկում ապացույցների վրա հիմնված ամենաարդյունավետ քաղաքականությունները այդ երկրներում սննդակարգերը բարելավելու համար:
«ԱՀԿ-ի վերջին տվյալները փաստում են, որ դեռևս յուրաքանչյուր երրորդ երեխան ապրում է ավելորդ քաշով կամ գիրությամբ», - նշեց ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գծով ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար դոկտոր Կրեմլին Վիկրամասինգեն: «Մեզ հրատապ անհրաժեշտ են ավելի արդյունավետ քաղաքականություններ, որոնք կարող են օգնել հակադարձել մանկական գիրության ներկայիս միտումները՝ սննդակարգերը բարելավելու, ինչպես նաև շուկայում անառողջ սննդի և ըմպելիքների գովազդը սահմանափակելու միջոցով»:
Հանդիպմանը քննարկվեցին քաղաքականությունների երկու տեսակներ, որոնք, ինչպես հայտնի է, արդյունավետ են սննդակարգի բարելավման համար՝ ի շահ մարդկանց առողջության։ ԵԱՏՄ երկրները հայտնեցին իրենց պատրաստակամությունը ԱՀԿ-ի կողմից առաջարկված հետևյալ միջոցառումներն իրենց ազգային համատեքստին հարմարեցնելու առումով։
Նկարագրություն՝ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ անդամ-պետություններից որոշում կայացնողներ և քննարկում ապացույցների վրա հիմնված ամենաարդյունավետ քաղաքականությունները այդ երկրներում սննդակարգերը բարելավելու համար:
Երբ սպառողները սննդամթերք կամ խմիչք են գնում, իրավունք ունեն իմանալու, թե որքանով են այդ ապրանքները առողջարար: Սննդի փաթեթի առջևում գտնվող հստակ մակնշումը, որը հակիրճ ներկայացնում է մթերքի սննդային պարունակությունը պետք է օգնի մարդկանց առավել առողջ սննդի ընտրություն կատարել:
Փաթեթի առջևի մասում ներկայացված տեղեկատվությունն ավելի հեշտ է հասկանալ, քան հակառակ կողմում գտնվող սննդային բաղադրության մասին տեղեկատվությունը, որը կարող է ծանրաբեռնել սապռողին մանրամասներով և սխալ ընկալվել նրա կողմից։
Թեև փաթեթի հետևի մասում գտնվող մակնշումը պարտադիր է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում, փաթեթի առջևի մասում մակնշումը հաճախ միայն խորհուրդ է տրվում օգտագործել, հետևաբար ոչ միշտ է կիրառվում:
Նկարագրություն՝ Երևանում անցկացվող հանդիպմանը քննարկվեցին քաղաքականությունների երկու տեսակներ, որոնք արդյունավետ են սննդակարգի բարելավման համար՝ ի շահ մարդկանց առողջության։
Նկարագրություն՝ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ անդամ-պետություններից որոշում կայացնողներ և քննարկում ապացույցների վրա հիմնված ամենաարդյունավետ քաղաքականությունները այդ երկրներում սննդակարգերը բարելավելու համար:
2. Երեխաների համար ոչ առողջ սննդամթերքի վաճառքի սահմանափակումներ
Քանի որ անառողջ սնունդն ու ըմպելիքներն ակտիվորեն գորվազդվում են երեխաների և դեռահասների շրջանում, չափազանց կարևոր է մշտադիտարկել և վերահսկել անընդմեջ զարգացող մարքեթինգային մոտեցումները: Միանշանակ ապացուված է, որ հագեցած ճարպերի, աղի և/կամ «ազատ շաքարի» բարձր պարունակությամբ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գորվազդը շուկայում ազդում է երեխաների շրջանում գիրության վրա:
ԱՀԿ-ն դիմել է անդամ-պետություններին բոլոր հաղորդակցության միջոցներում երեխաներին ուղղված այս սննդամթերքների գովազդի նկատմամբ համապարփակ սահմանափակումներ մտցնելու, ինչպես նաև առկա օրենսդրական բացերը աստիճանաբար վերացնելու կոչով: