Մամուլի հաղորդագրություն

Երիտասարդներին հրավիրում ենք մասնակցել «Սերունդ առանց սահմանների» մրցույթին՝ հանուն կայուն զարգացման նպատակների

02 մարտի 2022

  •  «Սերունդ առանց սահմանների»-ն պետական-մասնավոր-երիտասարդական համագործակցություն է, որ հնարավորություն է տալիս երիտասարդներին դառնալ հասարակության ակտիվ և կարևոր անդամը:
Young people developing ideas to make an impact for their communities,
Նկարագրություն՝ @UNICEF Armenia

Երևան, 2-ը մարտի, 2022թ․ - «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթն այսօր մեկնարկում է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Այբ կրթական հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Այս մրցույթը Հայաստանում և 35 այլ երկրներում ապրող նորարար երիտասարդներին հրավիրում է մշակել ԿԶՆ-ն արագացնելու առաջարկներ և լուծումներ, օրինակ՝ բարելավել կրթության որակը, բարձրացնել զբաղվածության մակարդակը, ակտիվացնել քաղաքացիական ներգրավվածությունը կամ լուծել կլիմայի փոփոխության, մեդիա գրագիտության կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները:

2021 թվականի դրությամբ ավելի քան 43 երկրներում, ներգրավելով ավելի քան 15 միլիոն երիտասարդների և ավելի քան 200 կազմակերպությունների, այս երիտասարդական մրցույթն իսկապես համաշխարհային նախաձեռնություն է, որը ոգեշնչելով երիտասարդներին և նրանց հետ աշխատելով իրենց իսկ բնակության համայնքում՝ նպաստում է նրանց ողջ ներուժի իրացմանը:

«Երիտասարդներն ավելի լավ գիտեն, թե կյանքում իրենց ինչ է պետք: Ավելի լավ աշխարհ կառուցելու համար նրանք ունեն անհրաժեշտ ուժն ու մոտեցումները․ մենք նրանց միայն պիտի հնարավորություն տանք: Մենք գիտակցում ենք, որ թեև տաղանդը բոլորին է տրված, հնարավորությունները՝ ոչ: Մենք անում ենք հնարավորը աջակցելու այն երիտասարդներին, որոնք ունեն փայլուն գաղափարներ, բայց չունեն այդ գաղափարներն իրականություն դարձնելու ռեսուրսներ, և մենք հպարտ ենք, որ օգնում ենք բազմաթիվ նորարար երիտասարդներին զարգացնել կարևոր փոփոխություններ առաջարկող գաղափարները՝ զարգացնելով իրենց համայնքները», - հայտարարում են բոլոր համագործակցող կողմերը։

Այս տարի մրցույթի իրականացմանն աջակցում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզը, «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը և այլ մասնավոր ընկերություններ։

10-24 տարեկանների համար մրցույթի գրանցումն արդեն բաց է, իսկ վերջնաժամկետը՝ ապրիլի 1-ն է։ Ամենահաջող գաղափարները ներկայացրած թիմերը հրավիրվելու են Գորիսում ապրիլին անցկացվող աշխատաժողովին, որի ընթացքում ընտրված լավագույն նախագծերի կյանքի կոչման համար թիմերին որոշակի ֆինանսական աջակցություն է տրվելու։

2022թ-ի հուլիսին Հայաստանի լավագույն նախագիծը ներկայացվելու է նաև համաշխարհային մրցույթին։ Նախագծերը «Սերունդ առանց սահմանների»-ի մրցույթի շրջանակում կամ մրցույթի գործընկերներից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու հնարավորություն կստանան։

 

«Սերունդ առանց սահմանների» երիտասարդական մարտահրավերը գլոբալ պետական-մասնավոր-երիտասարդական համագործակցություն է, որի նպատակն է խթանել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու մասնակցությունը: Նախաձեռնության միջև ստեղծվում է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, ձեռնարկատիրության և աշխատանքի շուկայի միջև անհրաժեշտ կապը, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երիտասարդին գտնել իր տեղն աշխատանքի շուկայում։ 

ՄԱԶԾ. ՄԱԶԾ-ն ՄԱԿ-ի առաջատար կազմակերպությունն է, որը պայքարում է վերջ տալու աղքատության, անհավասարության և կլիմայի փոփոխության անարդարությանը: Աշխատելով 170 երկրներում մեր փորձագետների և գործընկերների լայն ցանցի հետ՝ մենք օգնում ենք երկրներին ստեղծել ինտեգրված, կայուն լուծումներ մարդկանց և մոլորակի համար:

ՄԱԲՀ. ՄԱԲՀ-ն Միավորված ազգերի կազմակերպության սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունն է: Մեր առաքելությունն է ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծննդաբերություն ապահով, և յուրաքանչյուր երիտասարդի ներուժն իրագործված է:

«ԱՅԲ» կրթական հիմնադրամ.

«Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել Հայաստանում կրթության զարգացմանը: Մեր համայնքն իր ողջ ուժերն ու ներդրումներն ուղղում է 21-րդ դարում մրցունակ և փոփոխությունների պատրաստ ստեղծարար սերնդի զարգացմանը։

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԶԾ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱԲՀ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
ՄԱՏԿ
ՄԱԿ-ի Տեղեկատվական կենտրոն
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ