Պատիվ ունեմ շնորհավորելու Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին` Միավորված ազգերի կազմակերպությանը Ձեր անդամակցության երեսունամյակի կապակցությամբ։
1992 թվականի մարտի 2-ը հատուկ իրադարձություն է մեր կազմակերպության համար: Ներկայիս Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամների մոտ 5 տոկոսն այս օրն է անդամակցել։
Վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք ավելի սերտ գործընկերային հարաբերություններ ենք հաստատել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում՝ միտված խաղաղությանը, կայունությանն ու սոցիալական առաջընթացին։ Հայաստանը բազմակողմ համակարգի կարևոր աջակից է, որ առաջ է մղում Կայուն զարգացման նպատակները և դիմակայում է գլոբալ մարտահրավերներին։
Քանի որ ձգտում ենք վերականգնվել COVID-19 համավարակից, վստահ եմ, որ միասին կարող ենք առաջ շարժվել դեպի ավելի ճկուն, կայուն և արդար հասարակություններ։
Համերաշխությամբ, նպատակների միասնությամբ և երկխոսության, փոխզիջման ու հաշտեցման նորացված ոգով մենք կարող ենք դիմակայել մեր առջև ծառացած մարտահրավերներին և իրականացնել մեր՝ Միավորված ազգերի կազմակերպության կարևոր ձգտումը՝ ուղղված բոլորի համար խաղաղությանը, բարգավաճմանն ու մարդու իրավունքներին:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Միավորված ազգերի կազմակերպությանը վերջին երեք տասնամյակների ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Ակնկալում ենք շարունակել մեր կապերի ամրապնդումը առաջիկա տարիների ընթացքում:
***