Միջոցառմանը կլինի նաև կենդանի երաժշտություն և ընթերցանության անկյուն երեխաների համար:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած տոնավաճառը, որի գլխավոր գործընկերն է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, տեղի կունենա շատ շուտով՝ 2021 թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 10:00-ից մինչև 20:00, «Դվին» համերգասրահում (Պարոնյան 40, Երևան, Հայաստան): Միջոցառումը բարեգործական է և ստացված հասույթը կհանգանակվի «Ավրորայի» և ՄԱԿ-ի հայաստանյան նախագծերին՝ առաջ մղելով բարությանը բարությամբ պատասխանելու մշակույթը: Բոլորը հրավիրված են մասնակցելու նաև տոնավաճառի՝ Նվերների փոխանակման ծրագրին, որն առաջարկում է հետաքրքիր նվերներ կազմակերպիչների կողմից: Բացի այս, բոլոր այցելուները հնարավորություն կունենան վայելելու կենդանի կատարումներ, մինչ կգնեն տեղական արտադրության ապրանքներ՝ օգնելով կարիքի մեջ գտնվողներին:
Վճարելով ընդամենը 1.000 դրամ յուրաքանչյուր կտրոնի համար՝ ցանկացած ոք կարող է մասնակցել Նվերների փոխանակման ծրագրին. ընկերությունները կարող են գնել մեծ քանակի կտրոններ և անակնկալ մատուցել իրենց հաճախորդներին, գործընկերներին կամ աշխատակիցներին, իսկ անհատները կարող են նվիրատվություն կատարել այս հղումով և համապատասխան քանակի կտրոններ ստանալ էլեկտրոնային փոստով: Եվ, իհարկե, այցելելով Սուրբծննդյան տոնավաճառ՝ դուք կարող եք կատարել նվիրատվություն և ձեռք բերել կտրոն կամ կտրոններ հենց տեղում:
Տարատեսակ նվերներն սպասում են հաջողակներին. սուրբծննդյան նախաճաշ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, ճաշ երկուսի համար ռեստորանում, որտեղից բացվում է սքանչելի տեսարան, անվճար հանգստյան օրեր երկուսի համար երևանյան հյուրանոցում, գինի, զարդեր և շատ այլ նվերներ: Երկու գլխավոր նվերներն առաջարկում են տոնավաճառը նախաձեռնողները․ բացառիկ հրավեր 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը՝ աշխարհի որ անկյունում էլ այն անցկացվի, և մասնակցության հրավեր Հայաստանում ՄԱԿ-ի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը:
Տոնավաճառի ժամանակ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի քառյակը, Հայաստանի և Արցախի մի շարք այլ տաղանդավոր երաժիշտներ կներկայացնեն տոնական երաժշտություն՝ կենդանի կատարմամբ՝ սփռելով ամանորյա տրամադրություն: Ժամը 16:00-ին «Զանգակ» գրատան «Տարբեր» գրքի ակումբը կկազմակերպի ընթերցանության անկյուն, որտեղ փոքրիկները Սերգեյ Սարգսյանի հետ կքննարկեն Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը» ստեղծագործությունը:
Նվերների փոխանակման ծրագրի հաջողակ-մասնակիցների անունները հայտնի կդառնան ժամը 18:30-ին․ նրանք կստանան Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպիչների և գործընկերների տրամադրած հետաքրքիր նվերները:
Միացեք Նվերների փոխանակման ծրագրին այսօր, նվիրաբերեք «Ավրորայի» ու ՄԱԿ-ի հայաստանյան ծրագրերին, այցելեք Սուրբծննդյան տոնավաճառ: Ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք կապ հաստատել info@auroraprize.com էլ. հասցեով: