ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ Քովիդ-19-ով պայմանավորված դժվարին ժամանակաշրջանում պարենային աջակցություն կցուցաբերի ՀՀ մարզերում բնակվող անապահով և սոցիալապես խոցելի ընտանիքներին
31 հուլիսի 2020
- ՊՀԾ-ն շարունակում է արդյունավետ համագործակցությունների շնորհիվ արագ և ճկուն կերպով արձագանքել ՔՈՎԻԴ-19 համավարակի մարտահրավերներին և ջանքեր գործադրել դրանց ստեղծած սոցիալ-տնտեսական ազդեցությունները մեղմացնելու ուղղությամբ` հատկապես խոցելի մարդկանց և համայնքների վրա։
Ելնելով կորոնավիրուսի թելադրած անկանխատեսելի պայմաններից՝ ՊՀԾ-ն՝ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, ճկուն կերպով նախաձեռնեց անհրաժեշտ պարենային օգնություն ցուցաբերել տարբեր համայնքների`մեծամասամբ աահմանամերձ համաննքների խոցելի ընտանիքներին։
Այժմ, երբ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում Հիմնադրամի շահառու երեխաները «փակվել են իրենց տներում», նրանց ննտանիքներին սնունդ ապահովելը դարձել է առաջնային խնդիրներից մեկը: ՊՀԾ-ն պատրաստակամորեն արձագանքեց հիմնադրամի նախաձեռնությանը՝ օժանդակելու խոցելի ընտանիքներին և անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերեց՝ տրամադրելով 867լ ձեթ՝ այսպիսով համալրելով շահառուներին բաշխվելիք սննդի փաթեթները (յուրաքանչյուրի համար 3լ ձեթ): Հիմնադրամի նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիների սոցիալական և կրթական վիճակի բարելավմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների և երկրում դիմադրունակության զարգացմանը:
Հիմնադրամն ու ՄԱԿ-ի ՊՀԾ-ն համատեղ սննդի փաթեթներ են հանձնելու ՀՀ Տավուշի մարզի Բերդ, Իջևան, Կոթի, Ոսկեվան, Բերքաբեր, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նավուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքների ընդհանուր առմամբ 289 ընտանիքներին։ Նմանատիպ օգնությունները, որոնք իրականացվում են ՊՀԾ-ի և բարեգործական հիմնադրամների հետ համատեղ, միտված են հնարավորինս մեղմելու ներկայիս ճգնաժամային իրավիճակը և նպաստելու առավել խոցելի ընտանիքների բարեկեցությանը։
Ճգնաժամի ողջ ընթացքում Հայաստանում և ամբողջ աշխարհում ՊՀԾ-ն, լրացուցիչ ռեսուրսների մոբիլիզացմամբ, շարունակում է աջակցել անհատների պարենային անվտանգությանը` ապավինելով փոխադրումների և մատակարարման ցանցում իր փորձառության վրա, ինչպես նաև նոր գործընկերների հայտնաբերմամբ և խրախուսելով նրանց «միասնական դառնալ» միահամուռ ուժերով պայքարելու համաճարակի դեմ: