Ես հիացած եմ Նոբելյան կոմիտեի որոշմամբ` այս տարվա Խաղաղության մրցանակը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին շնորհելու կապակցությամբ:
Պարենի համաշխարհային ծրագիրը աշխարհում առաջինն է արձագանքում սննդային անապահովությանը առաջնագծում։
Առատ աշխարհում անխոհեմ է, երբ հարյուր միլիոնավոր մարդիկ ամեն գիշեր սոված են քնում: ՔՈՎԻԴ-19 համաճարակի հետևանքով միլիոնավոր մարդիկ դեռ գտնվում են սովի անդունդի մեջ:
ՊՀԾ-ի կանայք և տղամարդիկ համարձակ վտանգում են իրենց և հաղթահարում հեռավորությունը՝ մարդասիրական օգնությամբ ապահովելու այն մարդկանց, ովքեր տուժվել են բախումներից ավերածություններից և աղետներից, ինչպես նաև՝ օջանդակում այն երեխաներին և ընտանիքներին, ովքեր անորոշության մեջ են է թե երբ է իրենց հաջորդ սննդի ընդունումը:
Մեր աշխարհում գոյություն ունի նաև միջազգային համագործակցության սով: Պարենի համաշխարհային ծրագիրը սնում է այդ կարիքը նույնպես: ՊՀԾ-ն գործում է քաղաքականության տիրույթից վեր՝ իր գործողությունների մեջ առաջ մղելով մարդասիրական կարիքը: Հենց ինքը՝ կազմակերպությունը, գոյատևում է ՄԱԿ-ի անդամ պետությունների և լայն հասարակության կամավոր ներդրումների շնորհիվ:
Նման համերաշխությունը առավել անհրաժեշտ է հիմա, որպեսզի լուծվեն ոչ միայն համաճարակային խնդիրները, այլև մեր ժամանակի այլ գլոբալ փորձարկումներ: Մենք գիտենք, որ կլիմայի փոփոխության նման էքզիստենցիալ սպառնալիքները սովի ճգնաժամն էլ ավելի են սրելու:
Ես ջերմորեն շնորհավորում եմ ՊՀԾ գործադիր տնօրեն՝ Դեյվիդ Բիզլիին և Պարենի համաշխարհային ծրագրի ողջ անձնակազմին ՄԱԿ-ի արժեքներն ամեն օր առաջ մղելու և ծառայելու «մենք ժողովուրդներս» գործին, քանի որ կազմակերպությունը նշում է իր 75-ամյակը: