2020 թվականը ՄԱԿ-ի կողմից հայտարարվեց բույսերի առողջության և պահպանման միջազգային տարի, որը երկարաձգվեց ևս 6 ամսով` մինչև 2021թ. հունիսի 30-ը:
Դրա հիմնական նպատակն այն էր, որ մեկ անգամ ևս աշխարհի ուշադրությունը հրավիրվի գյուղատնտեսական արտադրությանը, դրա ծավալների, դրա որակական հատկանիշների բարելավմանը:
Եթե ձգտում ենք բարելավված արտադրություն ունենալ՝ բույսերի առողջությանը հասցեագրված անդրադառնալն առանցքային խնդիր է, որը պետք է շարունակենք խթանել:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ` երկրում առկա բույսերի առողջության և բույսերի պաշտպանության հետ կապված խնդիրների վեր հանելու նպատակով:
Այս ֆիլմը ներկայացնում է այդ համագործակցության արդյունքները և ոչ միայն։
***
Ֆիլմը ռուսերեն ենթագրերով կարող եք դիտել այստեղ։
Ամբողջական ֆիլմը կարող եք դիտել այստեղ։