ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ
27 սեպտեմբերի 2021
Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ
Նյու Յորք, 27 սեպտեմբերի 2021 թ.
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սեպտեմբերի 24-ի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ, որը տեղի է ունեցել նրանց հովանու ներքո՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ռազմական գործողություններից մեկ տարի անց՝ Գլխավոր քարտուղարը ողջունում է արտաքին գործերի նախարարների մակարդակով անմիջական ներգրավվածության վերսկսումը և հույս ունի, որ նման ջանքերը շարունակական կլինեն՝ որպես ավելի լայնածավալ երկխոսության մի մաս` ուղղված լուծելու առկա խնդիրները և հասնելու տևական խաղաղ կարգավորման:
Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին: Նա հորդորում է բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ուշադրությունը կենտրոնացնել բոլոր մակարդակներում խաղաղության և համագործակցության առաջխաղացման վրա` ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին` տարածաշրջանում շարունակվող իր մարդասիրական, վերականգնման, զարգացման և խաղաղության հաստատման աշխատանքների միջոցով: