ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագիրը (ՊՀԾ) 2019 թվականից սկսել է ներդրումներ կատարել Հայաստանում սննդային արժեշղթաներում` նպատակ ունենալով մեծացնել սննդամթերքի ազգային արտադրությունը և խթանել շուկայական մոդել` նպաստելու երկրի տնտեսական աճին: ՊՀԾ-ն աջակցություն է ցուցաբերել տեղացի ֆերմերներին՝ միավորվել և ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվ՝ համատեղելու իրենց ռեսուրսները և աշխատելու որպես թիմ՝ արտադրության ծավալը մեծացնելու նպատակով:
ՊՀԾ-ի շնորհիվ՝ կոոպերատիվը ստացել է անհրաժեշտ սարքավորումներ և ուղեցույցներ՝ Տավուշի մարզում իր բիզնեսն արդյունավետ իրականացնելու համար: ՊՀԾ-ի աջակցությունն օգնել է կոոպերատիվին բարձրացնել առողջ մշակաբույսերի ազգային աճը՝ ապահովելով մարզում գյուղատնտեսության եկամտաբեր աճ։