Մամուլի հաղորդագրություն

ՄԱԿ-ի զեկույց. Համավարակի տարի, որը նշանավորվեց համաշխարհային սովի կտրուկ աճով

12 հուլիսի 2021

  • Ամենամեծ աճն արձանագրվել է Աֆրիկայում: Աշխարհը գտնվում է կրիտիկական փուլում և այժմ ՝ 2030 թվականի շրջադարձային պահն ապահովելու համար, անհրաժեշտ է գործել:

12-ը հուլիսի, 2021 թ., Հռոմ:  Այսօր ՄԱԿ-ը հայտարարեց 2020 թ-ին գլոբալ սովի կտրուկ աճի մասին, որի ամենամեծ պատճառներից մեկը, հավանաբար, պայմանավորված է COVID-19- ի հետևանքներով:  Չնայած համավարակի ազդեցությունը դեռ ամբողջությամբ քարտեզագրված [1] չէ, սակայն ըստ միջգերատեսչական զեկույցի գնահատման՝ անցյալ տարի թերսնվել է աշխարհի բնակչության տասներորդ մասը՝ մինչև 811 միլիոն մարդ:  Այդ տվյալներից ելնելով կարելի է ենթադրել, որ աշխարհը պետք հսկայական ջանքեր գործադրի, որպեսզի կարողանա իրագործել մինչև 2030 թվականը սովը վերացնելու՝ իր հանձնառությունը:

Այս տարվա «Պարենային անվտանգության և սնուցման վիճակը աշխարհում» զեկույցն  իր տեսակի մեջ առաջինն է, որ տվեց  համավարակի դարաշրջանում համաշխարհային իրավիճակի գնահատականը:  Այդ զեկույցը համատեղ հրապարակել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Նախորդ զեկույցներն արդեն աշխարհին զգուշացրել էին, որ վտանգված է միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ շատ երեխաների պարենային անվտանգությունը:  

«Դժբախտաբար համավարակը շարունակում է բացահայտել մեր պարենային համակարգերի թույլ կողմերը, որոնք սպառնում են ամբողջ աշխարհի մարդկանց կյանքին և կենսամիջոցներին», - այս տարվա զեկույցի նախաբանում գրում են ՄԱԿ-ի հինգ կազմակերպությունների [2] ղեկավարները:

Նրանք շարունակում են նախազգուշացնել «կրիտիկական պահի» մասին, նույնիսկ այն դեպքում, երբ նոր հույսեր են կապվոմ դիվանագիտական ճիգերի ուժեղացված հետ:

«ՄԱԿ-ի առաջիկա Պարենային համակարգերի գագաթնաժողովի, Սնուցում՝ հանուն աճի գագաթնաժողովի,  COP26 կլիմայի փոփոխություն գագաթնաժողովի առումով, ընթացիկ  տարին մի եզակի հնարավորություն է ընձեռում  պարենային համակարգերը փոխակերպելու միջոցով՝  պարենային անվտանգությունն ու սնուցումն առաջ մղելու համար»: «Այս իրադարձությունների արդյունքը», - ավելացնում է հնգյակը, «շարունակելու է ձևավորել սնուցմանն ուղղված՝ ՄԱԿ-ի գործողությանների տասնամյակի երկրորդ կեսը»` գլոբալ քաղաքական մի պարտավորություն, որը դեռ չի իրականացվել:

Թվերն իրենց մանրամասներով

Սովը սկսեց վեր սողալ արդեն 2010-ականների կեսերին՝ խորտակելով սովի մակարդակի անշրջելի անկման հույսերը: Մտահոգիչ է այն փաստը, որ 2020 թ-ին աճեց սովի ինչպե՛ս բացարձակ, այնպե՛ս էլ համամասնական ցուցանիշները՝ գերազանցելով բնակչության աճը:  Ըստ գնահատականի, անցյալ տարի թերսնվել է ամբողջ մարդկության գրեթե 9,9 տոկոսը, որը 2019 թ-ի համամատ աճել է 8,4 տոկոսով:

Թերսնված մարդկանց կեսից ավելին (418 միլիոնը) ապրում է Ասիայում; ավելի քան մեկ երրորդը (282 միլիոնը)՝ Աֆրիկայում և դրանց մի փոքր մասը (60 միլիոնը)՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում: Սակայն սովի մակարդակի կտրուկ աճը գրանցվել է հենց Աֆրիկայում, որտեղ՝ ցանկացած այլ տարածաշրջանի համեմատ, թերսնվածության գնահատված մակարդակը՝   ավելի քան կրկնակի է և ընդգրկում է բնակչության գրեթե 21 տոկոսը:

Այլ հաշվարկների դեպքում էլ 2020 թվականը շատ մռայլ տպավորութուններ է առաջացնում:  Ընդհանուր առմամբ, ավելի քան 2,3 միլիարդ մարդ (կամ աշխարհի բնակչության 30 տոկոսը) ամբողջ տարվա ընթացքում զրկված է եղել բավարար սննդի հասանելիությունից: Այս ցուցանիշը, որը հայտնի է որպես պարենային անվտանգության չափավոր կամ խիստ անբավարարության  տարածվածություն, նախորդ հինգ տարիների համեմատ՝ մեկ տարվա ընթացքում բարձր թռիչք է արձանագրել: Խորացել է գենդերային անհավասարությունը, օրինակ՝ 2020 թվականին պարենով չապահովված յուրաքանչյուր 10 տղամարդուն հասնում էր պարենով չապահովված 11 կին (2019 թ-ի 10,6-ի համեմատ):

Թերսնվածությունը շարունակվել է իր բոլոր դրսևորումներով, որտեղ ամենաբարձր գինը վճարել են հենց երեխաները:  Այսպես, ըստ գնահատման՝ 2020 թ-ին ավելի քան 149 միլիոն՝ հինգ տարեկանից ցածր երեխաների մոտ աճը կանգ է առել  կամ տարիքի համեմատ նրանց հասակը  չափազանց կարճ է;  ավելի քան 45 միլիոնը հյուծված են կամ իրենց հասակի համեմատ չափազանց վտիտ են  և գրեթե 39 միլիոն մարդ տառապում է գիրությունից [3]: Մի ամբողջ երեք միլիարդ մեծահասակներ և երեխաներ զրկված են մնացել առողջ սննդակարգից՝ հիմնականում չափազանց մեծ ծախսերի պատճառով: Վերարտադրողական տարիքի կանանց գրեթե մեկ երրորդը տառապում է սակավարյունությունից: Չնայած որոշ ոլորտներում գրանցված առաջընթացին, օրինակ այն, որ ավելի շատ նորածիններ են սնվում բացառապես մայրական կաթով, գլոբալ առումով  աշխարհը հազիվ թե մինչև 2030 թվականը կարողանա հասնել սնման ցուցանիշների որևէ թիրախին:

Սովի և թերսնման այլ շարժիչ ուժերը

Համավարակի հետևանքով աշխարհի շատ մասերում դաժան անկում է գրանցվել և վտանգվել է սնդամթերքի հասանելիությունը:   Սակայն սովը տարածվում էր նույնիսկ համավարակից առաջ և դանդաղել էր թերսնման հաղթահարման առաջընթացը: Սա առավել բնորոշ էր   հակամարտություններից, ծայրահեղ կլիմայական երևույթներից կամ տնտեսական անկումից տուժած կամ խիստ անհավասարության դեմ պայքարող երկրներում, և զեկույցում դրանք բոլորը նշված են որպես պարենային անբավարության՝ իրար փոխազդող հիմնական շարժիչ ուժերը [4]:

Ինչ վերաբերում է ներկայիս միտումներին, ապա ըստ Աշխարհում պարենային անվտանգության և սնուցման   գնահատման, Կայուն զարգացման 2-րդ նպատակը (սովի վերացում մինչև 2030 թ.) գրեթե 660 միլիոն մարդու համար չի իրականացվի: Այս 660 միլիոնից մոտ 30 միլիոնը կարող է կապված լինել համավարակի տևական ազդեցությունների հետ:

Ինչ է կարելի (պետք) անել

Ինչպես նշվել էր անցյալ տարվա զեկույցում, պարենային համակարգերի փոխակերպումը կարևոր է պարենային անվտանգությանը հասնելու, սնուցումը բարելավելու և բոլորի համար առողջ սննդակարգը հասանելի դարձնելու համար: Այս տարվա զեկույցն ավելի հեռու է գնացել և ընդգծել է «փոխակերպման վեց ուղիներ»: Ըստ հեղինակների՝ սովի և թերսնման շարժիչ ուժերին հակազդելու համար պետք է ապավինել «քաղաքականության և ներդրումային ծրագրերի հիմնավորված փաթեթին»:

Կախված յուրաքանչյուր երկրում առկա կոնկրետ շարժիչ ուժից (կամ դրանց համադրությունից), զեկույցը քաղաքական գործիչներին հորդորում է.

  • հակամարտության գոտիներում ինտեգրել հումանիտար, զարգացման և խաղաղության քաղաքականություն: Օրինակ՝ սոցիալական պաշտպանության միջոցառումների միջոցով, որպեսզի սնունդ հայթայթելու համար ընտանիքները ստիպված չլինեն վաճառել իրենց սուղ միջոցները:
  • բարձրացնել կլիմայի փոփոխության նկատմամբ պարենային համակարգերի դիմակայունության մակարդակը:  Օրինակ՝ ֆերմերային փոքր տնտեսություններին՝ կլիմայական ռիսկերի դեմ ապահովագրության և կանխատեսումների վրա հիմնված՝ ֆինանսավորման լայն հասանելիություն ապահովելու միջոցով;
  • ամրապնդել տնտեսական դժվարություններից առավել խոցելի անձանց դիմակայունությունը: Օրինակ՝ բնեղեն կամ դրամական աջակցության ծրագրերի միջոցով՝ մեղմել համաճարակային տեսակի ցնցումների կամ սննդամթերքի գների անկայունության ազդեցությունը:
  • Միջամտել մատակարարման շղթաների բոլոր օղակներում` սննդարար սննդամթերքի գինն նվազեցնելու նպատակով, օրինակ` խթանելով կենսահարստացված մ՛շակաբույսերի մշակության կամ միրգ և բանջարեղեն արտադրողների համար շուկաներ մուտքը դյուրին դարձնելու միջոցով:
  • հաղթահարել աղքատությունը և կառուցվածքային անհավասարությունները: Օրինալ՝ տեխնոլոգիաների փոխանցման և սերտիֆիկացման ծրագրերի միջոցով՝ աղքատ համայնքներում զարգացնել պարենի արժշղթան:
  • ամրապնդել պարենային միջավայրը և փոխել սպառողների վարքագծը: Օրինակ՝ արդյունաբերական տրանս-ճարպերը վերացնելու և սննդի մեջ աղի և շաքարի պարունակությունը նվազեցնելու կամ երեխաներին սննդամթերքի շուկայավարման բացասական ազդեցությունից պաշտպանելու միջոցով։

Զեկույցը նաև կոչ է անում՝ փոխակերպումը հնարավոր դարձնելու համար «կառավարման մեխանիզմների և ինստիտուտների բարենպաստ միջավայր» ստեղծել: Այն հանձնարարում է քաղաքական գործիչներին լայն խորհրդակցություններ ծավալել; ընդլայնել կանանց և երիտասարդների իրավունքները;  և ընդլայնել տվյալների և նոր տեխնոլոգիաների մատչելիությունը:Առաջին հերթին հեղինակները աշխարհին հորդորում են գործել հենց հիմա  կամ դիտել, թե համավարակի պատճառած ցնցումներից ձերբազատվելուց շատ ժամանակ անց՝ ինչպես են հետագա տարիներին ավելի սաստկանալու սովի և թերսնման կրկնվող շաչժիչ ուժերը:

[1] Համավարակի հետևանքով ավելացող անորոշություններն արտացոլելու նպատակով, այս տարվա զեկույցում առաջին անգամ ներկայացվում է ոչ թե վերնագրում նշված՝ միայն մեկ թիվը, այլ այդ թվերի ամբողջ միջակայքը (720 միլիոնից մինչև 811 միլիոն):  Առանձին տարածաշրջանների վիճակը պատկերելու համար կիրառվել է գնահատված միջին՝ 768 միլիոն թիվը:   Անկախ նրանից, թե հաշվի է առնվում միջակայքի ցածր, միջին կամ վերին արժեքը, միևնույն է, ներկային աճը զգալի է 2019թ-ի  տարեկան միջին 650 միլիոնի համեմատ: Ավելի բարձր մակարդակում այս աճը հսկայական է՝  կազմելով 161 միլիոն:  (Ելնելով նոր տվյալներից՝ ամեն տարի վերանայվում է պատմական տվյալների ամբողջ շարքը):

[2] ՊԳԿ-ի անունից՝ գլխավոր տնօրեն Քի Դոնգը; ԳԶՄՀ - ի անունից՝ նախագահ Գիլբերտ Ֆ. Հոնգբոն;  ՅՈՒՆԻՍԵՖ-ի անունից՝ գործադիր տնօրեն   Հենրիետա Հ. Ֆորը; ՊՀԾ-ի անունից՝ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին; ԱՀԿ-ի անունից՝ գլխավոր տնօրեն Թեդրոս Աթանոս Ղեբրեյեսուսը:  

[3] Սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները հատկապես 2020թ-ին դժվարացրել էին սնման վերաբերյալ տվյալների հավաքագրումը: Որոշ թվեր, մասնավորապես մինչև հինգ տարեկան թերաճ երեխաների քանակը, կարող է ավելի մեծ լինել, քան ներկայացված է այս հաշվարկում:  

[4] Որքան շատ են տվյալ երկրում այդ շարժիչ ուժերը, այնքան ծանր է թերսնման  և անբավարար սնուցման վիճակը, այնքան մեծ է պարենային անբավարարությունը, և իր քաղաքացիների համար ավելի քանկ է  առողջ սննդակարգի գինը:

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ԳԶՄՀ
Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ