ՄՄԿ-ն և Հայաստանի կառավարությունը համատեղ աշխատում են Հայաստանում իմիգրանտների իրավունքները բարելավելու նպատակով
13 հուլիսի 2020
Ծրագրի նպատակն է բարելավել կառավարման մարմինների կարողությունները միգրանտների իրավունքների և միգրացիայի կառավարման հարցում։
2020 թ․ հուլիսի 10-ին Հայաստանում ՄԱԿ Միգրացիայի Միջազգային Կազմակերպությունը (ՄՄԿ) ՀՀ միգրացիոն ծառայության հետ համանախագահությամբ կազմակերպեց համակարգող մարմնի առաջին նիստը «Միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում Հայաստանում և Վրաստանում» (EMERGE) եռամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է բարելավել կառավարման մարմինների կարողությունները միգրանտների իրավունքների և միգրացիայի կառավարման հարցում, ինչպես նաև խթանել տարածաշրջանային երկխոսությունն ու համագործակցությունը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից։
Համակարգող մարմնի նպատակն է հիմնական գործընկերներին իրազեկել ծրագրի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել ծրագրի արդյունավետության և ազդեցության բարելավմանն ուղղված հետագա հնարավորություններն ու մոտեցումները։ Ի լրումն Միգրացիոն ծառայության, համակարգող մարմնի աշխատանքներում ներգրավվել են նաև Արդարադատության, Արտաքին գործերի նախարարությունները և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։
Իր բացման խոսքում Հայաստանում ՄՄԿ գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ ծրագրի առանցքում Հայաստանում գտնվող միգրանտների իրավունքներն են, մինչդեռ, որպես կանոն, ուշադրության կենտրոնում մշտապես եղել են հայ էմիգրանտների հարցերը։
«Հիմա փորձում ենք լրացնել եղած բացը։ Այս համատեստքում խնդրահարույց է Հայաստանում բնակվող միգրանտների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը։», - նշեց տիկին Տեր-Մինասյան՝ ավելացներով, որ համաճարակը փոխել է միգրացիոն հոսքերի պրակտիկան։ «Այս պայմաններում, երբ Հայաստանում շատ միգրանտներ ունեն խնդիրներ՝ կապված տեղեկատվության, աշխատանքային, առողջապահական, սոցիալական և այ ծառայությունների հասանելիության հետ, առավել ակտուալ է դառնում ծրագիրը։», - ամփոփեց տիկին Տեր-Մինասյանը։
Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանն ընգծեց Հայաստանում կամավոր վերադարձի համակարգի ներդրման կարևորությունը, որը Հայաստանում զրոյից ներդրվող ինտիտուտ է։
«Հուսամ կդառնա մեր հիմնական աշխատանքային գործիքներից մեկը և կթեթևացնի Անձնագրային և վիզաների վարչության արտաքսման վարույթների ծանրաբեռնվածությունը»,- ընդգծեց ՄԾ պետը՝ հավելելով, որ այս պրակտիկան հազվադեպ է կիրառվել Հայաստանում։
Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց ծրագրի հիմնական խնդիրների և աշխատանքային ուղղությունների վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես կամավոր վերադարձի և վերաինտեգրման (AVRR – Assisted Voluntary Return and Reintegration) համատեստքում իրականացովղ միջազգային խորհրդատվությունը, միգրանտների իրազեկման ընթացիկ և տարածաշրջանային կոնֆերանսների նախաձեռնությունները, ինչպես նաև գալիք 3 տարիների ընթացքում նախատեսված գործողությունները։ Ի լրումն ծրագրի, մանակիցները ծանոթացան նաև վերջերս իրականացված Հայաստանում կորոնավիրուսի համատեքստում 3-րդ երկրների միգրանտների կարիքների գնահատման արդյունքներին, որի նպատակն էր բացահայտել Հայաստանում միգրանտների հիմնական խմբերին, ինչպես նաև COVID19 և արտակարգ դրության պայմաններում վերջիններիս խնդիրներն ու մարտահրավերները։
Հանդիպման ավարտին մասնակիցները համաձայնեցին համակարգող մարմնի հանդիպումները դարձնել կանոնավոր ծրագրի վերաբերյալ հետագա քննարկումները և տեղեկատվության ու գաղափարների փոխանակումն ապահովելու նպատակով։