Մամուլի հաղորդագրություն

ՄԱԱԶԿ-ը զարգացնում է ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի աշխատակիցների կարողությունները որակի կառավարման և ներքին աուդիտ իրականացնելու ուղղությամբ

26 հունիսի 2025

Երևան, Հայաստան – 2025 թ․ հունիսի 16- 20 – Շարունակելով Հայաստանի որակի ենթակառուցվածքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը ՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում հնգօրյա վերապատրաստում է անցկացնում Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) աշխատակիցների համար։ 

Նկարագրություն՝ Վերապատրաստման դասընթաց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի աշխատակիցների համար որակի կառավարման և ներքին աուդիտ իրականացման ոլորտում:

Դասընթացի նպատակն է ամրապնդել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի տասն աշխատակցի գիտելիքները լաբորատոր որակի կառավարման համակարգերի գնահատման և ISO/IEC 17025 ստանդարտին համապատասխան ներքին աուդիտի իրականացման ուղղությամբ։ Մասնակիցները խորացնում են իրենց գործնական գիտելիքներն աուդիտի մեթոդների կիրառման, ստանդարտների պահանջների մեկնաբանման, լաբորատորիայի ընդհանուր աշխատանքի ու դրա համապատասխանության գնահատման ուղղությամբ։

Ծրագիրը հիմնված է Եվրոպական որակի կազմակերպության անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող Quality Austria հավաստագրման սխեմայի վրա։

Վերապատրաստման ավարտին ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի աշխատակիցները մասնակցելու են լաբորատոր աուդիտորի հավաստագրման քննության։ Քննությունը հաջողությամբ անցած մասնակիցները ստանալու են ԵՈԿ լաբորատոր աուդիտորի վկայական։

Նկարագրություն՝ Վերապատրաստման դասընթաց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի աշխատակիցների համար որակի կառավարման և ներքին աուդիտ իրականացման ոլորտում:

Այս նախաձեռնությունն ընդգրկված է Հայաստանի ազգային չափագիտության և որակի ենթակառուցվածքի ամրապնդման ռազմավարության մեջ։ Աուդիտի և համապատասխանության գնահատման ոլորտում տեղական կարողությունների զարգացմամբ Հայաստանը մեծացնում է իր պատրաստվածությունը միջազգային հավաստարմագրմանը, խթանում տնտեսական մրցունակությունը և ապահովում համապատասխանությունն ԵՄ շուկայի պահանջներին։

«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։

________________________________________

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել` 

Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org

Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին`  m.tapaltsyan@unido.org  

 

Մանե Թափալցյան

ՄԱԱԶԿ
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի համակարգող

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ