Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ [Հայաստան-Ադրբեջան]
02 օգոստոսի 2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաք
Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական խնդիրների մասին զեկույցներով:
Նա վերստին հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումները կատարելու անհրաժեշտության մասին, ներառյալ 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները՝ կապված Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու միջոցառումների վերաբերյալ:
Նա հատկապես մտահոգված է հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության տրամադրումը:
Նա երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ հօգուտ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության։
Ելույթի հեղինակ՝
Ֆարհան Հաք
ՄԱԿ
Գլխավոր քարտուղարի փոխխոսնակ
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները