ՊՀԾ նախաձեռնությամբ կայացավ Կաթի համաշխարհային օրվան և երեխաների պաշտանության միջազգային օրվան նվիրված պանելային քննարկում։
Հունիսի 1-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կաթի համաշխարհային օրվան, ինչպես նաև երեխաների պաշտանության միջազգային օրվան նվիրված պանելային քննարկում։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել կաթի և կաթնամթերքի կարևորության մասին իրազեկումը՝ միաժամանակ ամփոփելով «Երեմյան փրոջեքթս» ընկերության հետ համատեղ իրականացվող «Կաթը դպրոցներում» ծրագրի ընթացիկ արդյունքները։
Քննարկման հիմնական բանախոսներն էին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը և ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Գալստյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ծրագրում ներառված Վայոց ձորի Ջերմուկի և Եղեգնաձոր համայնքների դպրոցների աշակերտները, ովքեր պատմեցին կաթ խմելու իրենց փորձառության մասին։
«Մենք ականատես եղանք, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ընդամենը մեկ բաժակ կաթը ավելի առողջ ապրելակերպ վարելու և երեխաների համար ավելի պայծառ ապագա ձևավորելու գործում», - նշեց Նաննա Սկաուն։
«Կաթը դպրոցներում» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ համատեղ՝ երկու կողմերի համագործակցության հուշագրի շրջանակում։ Ծրագրով նախպատեսված ՝ օրական Վայոց Ձորի ավելի քան 300 դպրոցական ստանում է անվճար կաթ՝ օրն ավելի առողջ սկսելու համար։
Հեղինակ՝
Մարիամ Ավետիսյան
ՊՀԾ
Հաղորդակցության գծով օգնական
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ