Մամուլի հաղորդագրություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլի և ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի համատեղ հայտարարությունը Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ

01 օգոստոսի 2022

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում կառավարություններին ավելի շատ ռեսուրսներ հատկացնել՝ պաշտպանելու, խթանելու և աջակցելու կրծքով կերակրման քաղաքականությանն ու ծրագրերին:

«Քանի որ համաշխարհային ճգնաժամերը շարունակում են սպառնալ միլիոնավոր նորածինների և երեխաների առողջությանը և սնուցմանը, կրծքով կերակրման կենսական նշանակությունը, որպես կյանքի լավագույն սկիզբ, առավել կարևոր է, քան երբևէ:

«Կրծքով կերակրման այս համաշխարհային շաբաթվա առիթով, «Արա ավելին հանուն կրծքով կերակրման. կրթիր և աջակցիր» խորագրի ներքո, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում կառավարություններին ավելի շատ ռեսուրսներ հատկացնել՝ պաշտպանելու, խթանելու և աջակցելու կրծքով կերակրման քաղաքականությանն ու ծրագրերին, հատկապես արտակարգ իրավիճակներում ապրող առավել խոցելի ընտանիքների համար:

Արտակարգ իրավիճակների ժամանակ կրծքով կերակրումն անվտանգ, սննդարար և մատչելի սննդի աղբյուր է նորածինների և փոքր երեխաների համար: Այն հզոր պաշտպանություն է հիվանդությունների և երեխաների թերսնուցման բոլոր ձևերի , այդ թվում՝ սուր թերսնուցման դեմ:

Կրծքով կերակրումը նաև նորածինների առաջին պատվաստանյութն է, որը պաշտպանում է նրանց մանկական տարածված հիվանդություններից:

Այնուամենայնիվ, հուզական դիսթրեսը, ֆիզիկական հյուծվածությունը, համապատասխան տարածքի և հարմարավետության բացակայությունը և ոչ բավարար սանիտարական պայմանները, որոնք ծառանում են արտակարգ իրավիճակներում ապրող մայրերի առջև, նշանակում են, որ բազմաթիվ երեխաներ չեն օգտվում իրենց կյանքի պահպանման համար կարևոր կրծքով կերակրման օգուտներից:

Բոլոր նորածինների կեսից պակասն է կրծքով կերակրվում կյանքի առաջին ժամի ընթացքում, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում հիվանդությունների և մահվան նկատմամբ: Եվ փոքրիկների միայն 44 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում կյանքի առաջին վեց ամիսներին, ինչը Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից մինչև 2025 թվականը սահմանած 50 տոկոս թիրախից քիչ է:

Կրծքով կերակրումը խթանելը և կրծքով կերակրմանն աջակցելն ավելի կարևոր է, քան երբևէ, ոչ միայն մեր մոլորակը որպես հիմնական բնական, կայուն, առաջնային սննդի համակարգ պաշտպանելու համար, այլ նաև միլիոնավոր նորածինների կյանքի պահպանման, աճի և զարգացման համար»:

Այդ իսկ պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում կառավարություններին, դոնորներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին ակտիվացնել ջանքերը՝

  • Առաջնահերթությունը տալ հօգուտ կրծքով կերակրման աջակցության քաղաքականության և ծրագրերի ներդրումների, հատկապես ճգնաժամային համատեքստում:
  • Համապատասխան հաստատություններում և համայնքներում առողջապահական և սնուցման գծով աշխատակիցներին տրամադրել անհրաժեշտ հմտություններ՝ հաջողությամբ կրծքով կերակրելու համար մայրերին ապահովելու որակյալ խորհրդատվությամբ և գործնական աջակցությամբ:
  • Պաշտպանել խնամակալներին և բուժաշխատողներին կաթնախառնուրդի արտադրության ոչ էթիկական մարքեթինգային ազդեցությունից՝ ընդունելով և կիրառելով Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային օրենսգրքի բոլոր դրույթները, այդ թվում հումանիտար կոնտեքստում:
  • Իրականացնել ընտանիքամետ քաղաքականություն, որպեսզի մայրերն ունենան անհրաժեշտ ժամանակ, հարմարեցված սենյակներ և անհրաժեշտ աջակցություն՝ հաջողությամբ սկսելու և ավարտելու կրծքով կերակրումը:
Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ