Եվրոպական միությունը, Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ ստորագրել են Մասնակցության մասին համաձայնագիր:
Եվրոպական միությունը, Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ ստորագրել են Մասնակցության մասին համաձայնագիր` Հայաստանում ՄԱԱԶԿ-ի հետ իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում 4 մլն եվրո ներդրում կատարելու վերաբերյալ։
Այս ծրագիրը համապատասխանում է ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության կողմից «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) դրույթներով ստանձնած պարտավորություններին, որը կհանգեցնի առևտրի մրցունակության բարելավմանը և ՀԸԳՀ-ով նախատեսված դրույթներից բխող օգուտների բովանդակալից իրականացմանը: Ծրագիրը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» ինստիտուցիոնալ հզորացման, միջազգային առաջարկություններին և լավագույն փորձին համապատասխան, իրավական, կարգավորող և կառավարման համակարգի բարելավման միջոցով կօժանդակի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը, միջազգային և տարածաշրջանային չափագիտության ոլորտում Հայաստանի մասնակցության ակտիվացմանը, ինչպես նաև «Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի» (EURAMET) հետ փոխգործակցությանը։
Ծրագիրը կօգնի ստեղծել տրամաչափարկման չորս լաբորատորիա՝ չափման ստանդարտների, չափիչ գործիքների, չափումների և տրամաչափարկման կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման, տեղադրման և գործարկման միջոցով, ինչպես նաև նախապատրաստել լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացը: Այս ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտության ծառայություններ: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանը կարող է հմտորեն օգտվել ՀԸԳՀ-ի առավելություններից, բարելավել Հայաստանում արտադրված արտադրանքի որակը և ապահովել Հայաստանի փորձարկման լաբորատորիաների կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միջազգայնորեն ճանաչումը, ինչն ի վերջո թույլ կտա ավելացնել ԵՄ-ի և այլ արտաքին շուկաների հետ առևտրի ծավալները։
Նկարագրություն՝ Շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները՝ ստորագրման արարողությունից հետո։
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն ուսումնասիրություններ, կկազմակերպվեն դասընթացներ, ձեռք կբերվեն սարքավորումներ և ծառայություններ, կկազմակերպվեն տեղեկատվական արշավներ:
ԵՄ ներդրման համաձայնագիրը ստորագրել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ԵՄ
Եվրոպական Միություն
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ