ՊՀԾ, ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ ներկայացուցիչները ծանոթացել են ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ աջակցությամբ իրականացվող ՊՀԾ ծրագրերին և հանդիպել են հակամարտությունից տուժած մարդկանց և հյուրընկալ ընտանիքների
28 հունիսի 2021
Հանդիպման նպատակն էր ավելի լավ պատկերացում կազմել առկա մարդասիրական կարիքների ու մարտահրավերների մասին։
Վերջերս Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզեր կատարած այցի ընթացքում ԵՄ մարդասիրական օգնության հարցերով փորձագետ պարոն Դեյվիդ Սևչիկը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) տարածաշրջանային մարդասիրական հարցերով խորհրդատու Ջոն Փաթթերսոնը ծանոթացել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ընթացիկ ծրագրերին, հանդիպել են հակամարտությունից տուժած մարդկանց և հյուրընկալ ընտանիքների:
Պարոն Սևչիկը և պարոն Փաթթերսոնը ժամանակ են անցկացրել տեղահանված անձանց հետ՝ ավելի լավ պատկերացում կազմելու առկա մարդասիրական կարիքների ու մարտահրավերների մասին, որոնց նրանք բախվել են հակամարտության և ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով: Շատ ընտանիքներ ընդգծել են ավելի երկարաժամկետ աջակցության անհրաժեշտության մասին՝ լուծելու իրենց բնակարանային և սննդի կարիքները։
Պարոն Սևչիկը և պարոն Փաթթերսոնը հետաքրքրվել են նաև հակամարտությունից տուժած մարդկանց կենցաղային պայմաններով և հետագա ծրագրերով: Նրանց հետաքրքրել է նաև այն, թե արդյոք մարդիկ ստացել են կանխիկ աջակցություն, որը ֆինանսավորվել է ԵՄ Մարդասիրական օգնության (ԵՄ ՄՕ), ԱՄՆ ՄԶԳ-ի և ՊՀԾ-ի միջոցով՝ սննդի կարիք ունեցող և տեղահանված մարդկանց աջակցելու համար:
Եվրոպական միության հետ ուղևորության ընթացքում ՊՀԾ-ն այցելություն է կատարել նաև միջանկյալ նախագծի վայր։ Պարոն Սևչիկը և տիկին Սիլյա Կասմանը հանդիպել են ֆերմերների հետ, որոնց աջակցություն է ցուցաբերվել սահմանամերձ դաշտերում ամբողջահատիկ ցորեն աճեցնելու և այն մոտակա հացարտադրման կենտրոններին վաճառելու համար: Հացարտադրման կենտրոնները հագեցած են արևային կայաններով՝ ծախսերը կրճատելու և ներդրումներ կատարելու բիզնեսի ընդլայնման մեջ։ Հացարտադրման կենտրոնները վերապատրաստումներ են անցել ամբողջահատիկ ցորենից ստացված հացի և հացաբուլկեղենի արտադրության վերաբերյալ գիտելիքները մեծացնելու համար: Ծրագիրը կստեղծի աշխատանքային նոր հնարավորություններ, կզարգացնի հմտությունները, ինչպես նաև կբարձրացնի դիմակայունությունը սահմանամերձ համայնքներում։