ՄԱԲՀ-ն անհատական պաշտպանիչ միջոցների հերթական խմբաքանակն է փոխանցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը
16 հունիսի 2020
Այս աջակցությունն ուղղվելու է ծերատների և մանկատների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև՝ նրանց խնամողներին։
Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը շարունակում է աջակցություն ցուցաբերել իր գլխավոր գործընկերներից մեկին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և, նրանց միջոցով, համավարակի և արտակարգ դրության հետևանքով բնակչության խոցելի խմբերին։
Այս անգամ աջակցությունը ներառում էր 20,000 դիմակ, որոնք ուղղվելու են ծերատների և մանկատների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև՝ նրանց խնամողներին։