ՄԱԲՀ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարում
29 մարտի 2020
ՄԱԲՀ-ն անհատական պաշտպանիչ միջոցներ է տրամադրել ծննդատների բուժանձնակազմերին, ինչպես նաև՝ միայնակ տարեցների հետ աշխատող սոցիալական աշխատողներին։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը COVID-19 համաճարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության և Հայաստանի ժողովրդի կողքին է։ Օժանդակելով իր գործընկերներին՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ինչպես նաև՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը անհատական պաշտպանիչ միջոցներ և պարագաներ է ձեռք բերել բուժաշխատողների՝ ներառյալ ծննդատների բուժանձնակազմերի, ինչպես նաև՝ COVID-19-ի առումով հատկապես խոցելի միայնակ տարեցների հետ աշխատող սոցիալական աշխատողների համար։
2020 թ. մարտի 27-ի դրությամբ մեր համեստ ներդրումը ներառում է ավելի քան 150,000 ձեռնոց, 53,000 պաշտպանիչ դիմակ, 150,000 բախիլ, մոտ 700 պաշտպանիչ բժշկական համազգեստ, 550 շիշ ալկոգել, 100 պաշտպանիչ ակնոց, ինչպես նաև այլ կարևոր բժշկական պարագաներ։
Աշխատանքը շարունակվում է։ Միասին մենք հաղթելու ենք։