Որակի ենթակառուցվածքի համակարգի կարևոր դերը Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցում
10 փետրվարի 2025
Տեսանյութը ներկայացնում է որակի ենթակառուցվածքի համակարգի կարևոր դերը Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաև արտաքին շուկայում մրցունակության բարձրացման հարցում, ինչը համահունչ է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) երկրի ստանձնած պարտավորություններին։
Տեսանյութում շեշտադրվում է ստանդարտացման, համապատասխանության գնահատման, հավատարմագրման և չափագիտության օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտությունը։
Տեսանյութի նկարահանումը իրականացրել է ՄԱԱԶԿ-ի «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է “ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ”-ի կարողությունների զարգացմանը՝ նպատակ ունենալով շահառուներին տրամադրել միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ։