Ի պատասխան 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 էթնիկ հայերի տեղահանմանը, Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) սկսել է ծրագիր, որի նպատակն է աջակցել փախստականների տնային տնտեսություններին Հայաստանում գյուղատնտեսական հողերին հասանելիություն
ունենալու հարցում: Տեղահանվածներից շատերը, ովքեր նախկինում զբաղվել են գյուղատնտեսական գործունեությամբ, վերաբնակվել են Հայաստանի գյուղական բնակավայրերում, որտեղ գյուղատնտեսությունն իրենց ապրուստի հիմնական միջոցն է:
2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում վերջերս բնակություն հաստատած փախստական ընտանիքների հետ ՊԳԿ-ի ներքին համատեքստի վերլուծության շրջանակում հարցազրույցներ են անցկացվել՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հարցում նրանց հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով: Այս վերլուծության արդյունքն օգտագործվել է նույնականացնելու Տավուշի մարզի այն բնակավայրերը,որտեղ գյուղատնտեսական հողերի հասանելիությամբ հետաքրքրված ամենաշատ թվով փախստականներ կան։
Այս ծրագիրը, որը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի հունվարին, նպատակ ունի հեշտացնել փախստական ընտանիքների համար հողի հասանելիությունը՝ միաժամանակ խթանելով տեղական գյուղատնտեսական արտադրությունը ներքին սպառման համար: Նպատակային աջակցության միջոցով ՊԳԿ-ն ձգտում է կապեր հաստատել տեղական արժեշղթաների հետ և ապահովել սոցիալական համախմբվածությունը համայնքներում:
Ծրագրի սկզբնական փուլում՝ 2024 թվականի փետրվարին և մարտին, ՊԳԿ-ն սերտորեն համագործակցել է Տավուշի և Լոռու մարզերի երեք բնակավայրերի փախստականների տնային տնտեսությունների հետ: Վեց փախստական տնային տնտեսություններ Տավուշ
բնակավայրում և ութը՝ Չինարիում, հաստատել են իրենց շահագրգռվածությունը գյուղատնտեսական հողեր ձեռք բերելու հարցում: Բացի այդ, ջանքեր են գործադրվում կապ հաստատելու մասնավոր հողատերերի հետ, ովքեր չեն օգտագործում իրենց հողերը,
պարզելու, արդյոք նրանք շահագրգռված կլինեն վարձակալությամբ հանձնել փախստականներին իրենց տնային տնտեսությունները։
Հողամասերի վարձակալության առաջին տաս պայմանագրերը ներկայումս նախապատրաստական փուլում են, ստորագրումը նախատեսվում է 2024 թվականի ապրիլին: Աչաջուր բնակավայրում կան որոշ փախստական ընտանիքներ, որոնք հետաքրքրված են հողի հասանելիության ծրագրով: Հողատերերի և փախստականների տնային տնտեսությունների միջև պոտենցիալ համընկնումների հայտնաբերման գործընթացի հետ միաժամանակ, ՊԳԿ-ն նաև բացահայտում և քարտեզագրում է փախստականների տնային տնտեսությունների լրացուցիչ պահանջները՝ կապված գյուղատնտեսական արտադրություն սկսելու հետ:
«Ծրագրի նպատակն է կայուն լուծում տալ փախստականների տնային տնտեսությունների միջոցով վերականգնելու իրենց կյանքը և ապրուստը: Հեշտացնելով գյուղատնտեսական հողերի հասանելիությունը և տրամադրելով անհրաժեշտ աջակցություն՝ մենք նպատակ ունենք հզորացնել այդ տնային տնտեսությունների կարողություները՝ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու, ինչպես նաև Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը նպաստել», ասում է նախագծի տեխնիկական համակարգող Վահան Ամիրխանյանը։
Չնայած մարտահրավերներին, ինչպիսիք են հողատերերի միջև ժառանգության չլուծված խնդիրները և օտարերկրյա քաղաքացիների համար հողի սեփականության իրավունքի սահմանափակումները, ՊԳԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ վարձակալության պայմանագրերը հեշտացնելու և փախստականների տնային տնտեսությունների կարիքները հոգալու հարցում:
Ապագայում ՊԳԿ-ն կշարունակի Տավուշի և Լոռու մարզերում փախստականներին աջակցելու ուղղությամբ իր աշխատանքը: ՊԳԿ-ն սերտորեն համագործակցում է զարգացման ոլորտում իր գործընկերների հետ՝ բավարարելու փախստականների տնային տնտեսությունների քարտեզագրված կարիքները և խթանելու գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում:
Հավելյալ տեղեկությունների համար`
Հանրային կապերի մասնագետ
Մարիա Մարտիրոսյան
Էլ․ հասցե՝ maria.martirosyan@fao.org
Հեռախոսահամա՝ +374 55 344 959
Առցանց ներկայացվածություն՝
Լուսանկարներ՝ ՊԳԿ-ի Flickr
ՊԳԿ-ի լուրեր առցանց
ՊԳԿ-ի մամուլի հաղորդագրությունների RSS feed
@FAOnews Twitter-ում
ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ
Կառավարական տուն 3, 3-րդ հարկ, սենյակ 362
Երևան 0010, ՀՀ
Հեռ. +374-10-525453
Էլ-փոստ` FAO-AM@fao.org
URL: http://www.fao.org/armenia