Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին
30 ապրիլի 2024
Շրջակա միջավայրի նախարարը ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յել և հատուկ ներկայացուցիչ Դանիել Գուստաֆսոնին
Ապրիլի 16-ին Հայաստանի Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին և ՊԳԿ հատուկ ներկայացուցիչ Դանիել Գուստաֆսոնին։
Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունեց ՊԳԿ պատվիրակությանը։ Նա ընդգծեց համագործակցության լավ օրինակները և հետագա համագործակցության լայն հնարավորությունները։ Նախարարն ընդգծել և գնահատել է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից հովանավորվող «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» 8-ամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թվականին։
Ռայմունդ Յելեն, վերահաստատեց ՊԳԿ-ի պատրաստակամությունը՝ առաջ մղելու ընդհանուր հանձնառությունը շրջակա միջավայրի կայունությանը մեր համատեղ GCF ծրագրի իրականացման միջոցով: «Այս նախագիծը մեր փոխադարձ համաձայնության հիանալի օրինակ է` խթանելու դիմացկուն և կայուն կանաչ ապագան: Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի արդյունավետ համագործակցությամբ մենք ցանկանում ենք հասնել ներդաշնակ զարգացման համաշխարհային չափանիշ սահմանելուն, որը հավասարապես առաջնահերթություն է տալիս ինչպես տնտեսական առաջընթացին, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանմանը»: Յելեն նախարարին տեղեկացրեց ծրագրի ընթացիկ առաջընթացի մասին՝ կենտրոնանալով հիմնական թեմաների վրա, ինչպիսիք են ազգային անտառների գույքագրման մեթոդաբանությունը և տնկման գալիք սեզոնի վերատնկման նորարարական ռազմավարությունները:
«Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից, և համաֆինանսավորվում է՝ ՀՀ կառավարության, Ավստրիայի զարգացման գործակալության, ՊԳԿ-ի, Բոլցանոյի ինքնավար նահանգի և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմիրց՝ կազմելով 19 միլիոն ԱՄՆ դոլար: