Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։
Ապրիլի 16-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել են Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը՝ դիմացկուն և կայուն սննդի համակարգ ստեղծելու գործում արդյունավետ համագործակցության համար։ Միաժամանակ նախարարը կարևորեց թվային գյուղատնտեսության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նա առանձնահատուկ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից փախստականների ապրուստի ապահովման կարևորությանը և ողջունեց ՊԳԿ-ի ընթացիկ աշխատանքն ուղղված փախստականներին աջակցելուն՝ օգտագործելով այլ երկրների նորարարությունները և լավագույն փորձը, որոնք կարող են կիրառվել Հայաստանում:
Յելեն իր երախտագիտությունը հայտնեց նախարարության և ՊԳԿ-ի միջև արդյունավետ համագործակցության համար: Նա վերահաստատեց ՊԳԿ-ի հանձնառությունը՝ էկոնոմիկայի նախարարության հետ պարենային համակարգերի փոխակերպման ոլորտում շարունակական համագործակցության հարցում և ընդգծեց համագործակցության խորացման կարևորությունը՝ կենտրոնանալով ՊԳԿ-ի «Չորս ավելի լավ սկզբունքների» վրա՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար:
Ընդգծելով գյուղատնտեսության առանցքային դերը Հայաստանի տնտեսական զարգացման մեջ՝ Յելեն մանրամասնեց,
«Մեր համատեղ ջանքերը ոլորտային ռազմավարությունների ձևավորման հարցում մեր սերտ համագործակցության օրինակն են: Որպես ՊԳԿ՝ մենք պարտավոր ենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելով ոլորտային բարեփոխումներ, նորարարական ծրագրեր և կարողությունների զարգացման նախաձեռնություններ»:
Նա նաև անդրադարձավ Հռոմում կայանալիք ՊԳԿ Եվրոպական տարածաշրջանային համաժողովի 34-րդ նստաշրջանին՝ հրավիրելով նախարարին մասնակցել համաժողովին։ Հանդիպոման ընթացքում քննարկվեցին մի շարք արդիական թեմաներ՝ սկսած Հայաստանում գյուղատնտեսության ներկա վիճակից մինչև կլիմայի փոփոխության ազդեցության պայմաններում անտառների դիմակայունության և արոտավայրերի կառավարումը բարձրացնելու ռազմավարությունները: Քննարկումները ծավալվեցին նաև հարմարվողականության միջոցառումների ընդլայնման, հողերի կայուն կառավարման պրակտիկաների և գյուղատնտեսական հողերի հասանելիության ավելացման, ինչպես նաև գյուղական վայրերում կանաչ գյուղատնտեսության զարգացման խթանման շուրջ: