Մարտի 18-ից 22-ը Երևանում անցկացվեց Տեխնիկական ուսուցման սեմինար՝ նվիրված ԿԶՆ 2.1 թիրախին:
Սեմինարն ուսումնասիրեց ԿԶՆ 2.1.1 «թերսնուցման տարածվածությունը» և ԿԶՆ 2.1.2 «չափավոր կամ ծանր պարենային անապահովության տարածվածությունը բնակչության մեջ՝ հիմնված Պարենային անապահովության փորձի սանդղակի (FIES) վրա:
2030 Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) օրակարգի ընդունումը ինչպես հնարավորություն էր, այնպես էլ մարտահրավեր՝ ԿԶՆ մոնիտորինգի ազգային շրջանակը սահմանելու հարցում: Այս համատեքստում Հայաստանի հանրապետության վիճակագրական կոմիտեն (Արմստատ) խնդրել էր տեխնիկական աջակցություն՝ պարենային ապահովության վերը նշված ԿԶՆ 2.1 ցուցանիշների հաշավարկման վերաբերյալ ՊԳԿ վիճակագրության բաժնի (ESS) Պարենային անվտանգության և սնուցման վիճակագրության թիմից:
Սեմինարը վարում էր ՊԳԿ-ն ESS բաժնի պարենային անվտանգության վիճակագիր Ֆիրաս Յասինը: Նա մեծ փորձ ունի ԿԶՆ-ի երկու ցուցանիշներով կարողությունների զարգացման գործունեությունը ղեկավարելու մեջ՝ ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների մեծ մասում: Դասընթացին աջակցեց նաև ESS-ի պարենային անվտանգության վերլուծաբան Սառա Զաքարյանը:
Դասընթացի բացման արարողության ժամանակ ներկայացվեցին ԿԶՆ մոնիտորինգի շրջանակը և ԿԶՆ ցուցանիշների համառոտ նկարագիրը, որոնց պահառուն ՊԳԿ-ն է: Կատարվեց տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության ընդհանուր ներածություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով սննդի սպառման մոդուլներին:
Նկարագրություն՝ During the workshop, participants engaged in discussions and practical sessions.
Փաստացի դասընթացը բաղկացած էր տեսական, ինչպես նաև տեխնիկական և գործնական ուսուցման մասերից՝ սննդի սպառման և ժողովրդագրական տվյալների վերլուծության վերաբերյալ որն անհրաժեշտ է PoU-ի գնահատման համար (SDG 2.1.1): Դասընթացը նաև տրամադրեց տեսական գիտելիքներ և գործնական ուսուցում FIES-ի օգտագործման և ԿԶՆ 2.1.2-ի գնահատման վերաբերյալ:
Ի հավելում ԿԶՆ 2-ի ուղղությամբ առաջընթացի մոնիտորինգի, պարենային ապահովության երկու ցուցանիշներն էլ հնարավորություն ունեն աջակցելու ազգային քաղաքականություն մշակողներին՝ կազմելու պարենային ապահովության ազգային քաղաքականություններ և ծրագրեր: Մասնավորապես, նրանք կարող են օգնել բացահայտելու խոցելի բնակչությանը և ուղղորդել ու վերահսկել պարենային ապահովության ազգային քաղաքականության և ծրագրերի ազդեցությունը, բացահայտել սննդի անապահովության ռիսկի գործոններն ու հետևանքները, և, վերջապես, տվյալահեն ապացույցներով և տեղեկություններով աջակցել որոշումների կայացմանը և քաղաքականության իրականացմանը։
Դասընթացը բարձր մասնակցություն ունեցավ։ Մասնակիցները հիմնականում Արմստատից էին, այլ հանրային հաստատություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալություններից: Նրանք մասնակցեցին քննարկումներին և գործնական հանդիպումներին, որոնք ուղղված էին կայուն զարգացման այս կարևորագույն կողմերին անդրադառնալու իրենց պատկերացումներն ու կարողությունները զարգացնելուն:
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?