28 հունվար 2024 | 8:00 PM - 29 հունվար 2024 | 7:59 PM
ՄԱԿ-ի մոդել համաժողով
Մասնակիցների կանչ
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
UNԱյլ կազմակերպիչներ
The Ministry of Foreign Affairs of the Republic of ArmeniaԿայուն զարգացման նպատակներ
Հետադարձ կապ
modelun@mfa.amԳտնվելու վայր
Նախաձեռնության մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են ՄԱԿ-ի մոդել համաժողով՝ Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ին անդամակցության 32-րդ ամյակի և ՀՀ Դիվանագետի օրվա առթիվ
Ո՞վ կարող է մասնակցել.
Բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները:
Ե՞րբ.
Համաժողովը տեղի կունենա 2024թ. մարտի առաջին շաբաթվա ընթացքում:
Ի՞նչպես դիմել.
Անհրաժեշտ է մինչև 2024թ. հունվարի 29-ը modelun@mfa.am էլ. փոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ` 100-150 բառի սահմանում:
Ընտրված մասնակիցներին հաջորդիվ կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ՝ նախապատրաստական դասընթացների և ՄԱԿ-ի մոդելի անցկացման վերաբերյալ:
Ինչու՞ պետք է դիմել.
Համաժողովը հնարավորություն կտա ծանոթանալ ՄԱԿ տարբեր մարմինների աշխատակարգերին, քննարկվող օրակարգերին և դրանց շուրջ երկրների դիրքորոշումներին, ձեռք բերել բազմակողմ ձևաչափով բանակցությունների հմտություններ:
Բարձր ակտիվություն ցուցաբերած ուսանողներին հնարավորություն կտրվի փորձաշրջան անցնելու ՀՀ ԱԳ նախարարությում և ՄԱԿ հայաստանյան գրասենյակում: