2023 թվականը հսկայական տառապանքների, բռնությունների և կլիմայական քաոսի տարի էր:
Մարդկությունը ցավ է ապրում:
Մեր մոլորակը վտանգի մեջ է:
2023 թվականը պատմության մեջ ամենաշոգ տարին էր:
Մարդիկ տառապում են աճող աղքատության և սովի պատճառով:
Պատերազմներն ավելանում են քանակով և դաժանությամբ:
Միևնույն ժամանակ վստահությունը պակասում է:
Բայց փոխադարձ մեղադրանքներն ու զենքի սպառնալիքները ոչնչի չեն հանգեցնում։
Մարդկության ուժը միասնականության մեջ է:
2024 թվականը պետք է լինի վստահության և հույսի վերականգնման տարի:
Պետք է համախմբվենք, որ հաղթահարենք տարաձայնությունները և գտնենք ընդհանուր լուծումներ։
Կլիմայական գործողությունների համար:
Տնտեսական հնարավորությունների և ավելի արդար գլոբալ ֆինանսական համակարգի համար, որը կգործի հանուն բոլորի բարօրության:
Միասին պետք է գործենք խտրականության և ատելության դեմ, որոնք ազդում են երկրների և համայնքների միջև հարաբերությունների վրա:
Եվ պետք է ապահովենք, որ նոր տեխնոլոգիաները, ինչպիսին է օրինակ` արհեստական բանականությունը, լավ նպատակի ծառայեն:
Միավորված ազգերի կազմակերպությունը կշարունակի համախմբել աշխարհը հանուն խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների:
Եկեք 2024 թվականը դարձնենք վստահության և հույսի տարի այն ամենի համար, ինչին կարող ենք հասնել միասին:
Նոր տարում բոլորիդ մաղթում եմ երջանկություն և խաղաղություն։