ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը և ՄԻՊ-ին առընթեր Երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը ներկա էին կառավարության նիստին։
2023 թվականի նոյեմբերի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը միացավ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի 13 անդամներին՝ մասնակցելու ՀՀ կառավարության հերթական նիստին։ Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Ն.Գ. Նիկոլ Փաշինյանը, հրավերը եղել է Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման մեկ ամյակի կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 20-ին։
Նիստի ընթացքում խորհրդի անդամները վարչապետին և կառավարության անդամներին ուղղեցին մի շարք հարցեր՝ կոչ անելով առավել նպատակային աջակցություն ցուցաբերել փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին, կրթական ծառայությունների հետագա բարելավմանը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող ուսանողների համար և դպրոցներում պայքարել բուլլիինգի դեմ։ Խորհրդի անդամները քննարկել են սեպտեմբերի վերջին Հայաստանում ապաստան գտած փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին բնակարանային աջակցության և նպաստների տրամադրումը, ինչպես նաև փախստականների համար էլեկտրոնային կառավարման հարթակների հասանելիությունը։ Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության տարբեր ասպեկտներ, որոնցում խորհրդի անդամները մտահոգություններ են բարձրացրել երիտասարդների համար մատչելիության և ծառայությունների հնարավոր շրջանակի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխաների և երիտասարդների ակտիվ մասնակցությունը նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերում և որոշումների կայացման գործընթացներում։ Այդ նպատակով ՄԻՊ-ին առընթեր Երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները կանոնավոր քննարկումներ են անցկացնում Պաշտպանի և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ՝ ներկայացնելով իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև իրենց դիտարկումները ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
«Երկուշաբթի օրը Երեխաների համաշխարհային օրն էր. մի առիթ, որը մենք սովորաբար հպարտությամբ նշում ենք՝ տոնելով երեխաներին: Այս տարի մտածեցինք, որ գուցե ավելի նպատակահարմար է փնտրել և գտնել օրը նշանավորելու այլ տարբերակներ. աշխարհն այսօր ակնհայտորեն դեռ հեռու է երեխաների համար կատարյալ լինելուց»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիթինե Վայգանդը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ Ն.Գ. Նիկոլ Փաշինյանին խորհրդի անդամներին այս կարևոր նիստին ականատես լինելու և իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն ընձեռելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև կառավարության անդամներին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ Հայաստանում երեխաների կյանքի բարելավմանն ուղղված գործընկերության համար»։
Անցած յոթ տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ աջակցելով 2017 թվականին երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծմանը, իսկ անցյալ տարի՝ ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ստեղծմանը՝ երկուսն էլ կարևոր Հայաստանում երեխայի իրավունքների շարունակական մշտադիտարկման համար: Այս տարի, խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանը Երեխաների հարցերի օմբուդսմաների եվրոպական ցանցին (ENOC) առընթեր Երիտասարդ Խորհրդատուների եվրոպական ցանցում (ENYA)։ 2023 թվականին խորհուրդը նաև Երեխայի իրավունքների կոմիտեի (OHCHR) համար հրապարակել է անկախ զեկույց։
2023 թվականի նոյեմբերի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը միացավ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի 13 անդամներին՝ մասնակցելու ՀՀ կառավարության հերթական նիստին։ Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Ն.Գ. Նիկոլ Փաշինյանը, հրավերը եղել է Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման մեկ ամյակի կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 20-ին։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները վարչապետին և կառավարության անդամներին ուղղեցին մի շարք հարցեր՝ կոչ անելով առավել նպատակային աջակցություն ցուցաբերել փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին, կրթական ծառայությունների հետագա բարելավմանը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող ուսանողների համար և դպրոցներում պայքարել բուլլիինգի դեմ։