Հոկտեմբերի 16-ին նշվում է Պարենի համաշխարհային օրը՝ ամենամյա միջոցառում, որը ոգեկոչում է Միացյալ Ազգերի Կազմակերպության Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության տարեդարձը, և հանդիսաոնւմ է ՄԱԿ-ի ամենահայտնի օրերից մեկը, որը մոբիլիզացնում է գլոբալ գործողությունները ագրոպարենային համակարգի վերափոխման համար:
2023 թվականի «Ջուրը կյանք է, ջուրը սնունդ է. ոչ ոքի չթողնելով ետևում» թեմայով այս տարվա Պարենի համաշխարհային օրը լուսաբանում է ջրային լարվածության մեջ գտնվող երկրների շուրջ 2,4 միլիարդ մարդկանց վիճակը, ինչպես նաև և 600 միլիոն մարդկանց, ովքեր կախված են ջրային սննդի համակարգերից, որոնք բախվում են աղտոտվածության, էկոհամակարգի դեգրադացիայի և կլիմայի փոփոխության ազդեցության հետ։
Ավելի քան 150 երկրներում նշվող միջոցառումը կծառայի որպես կառավարությունների, բիզնեսների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հանրության համար հավաքատեղի՝ միասին սովի դեմ պայքարելու և ագրոպարենային համակարգերում ջրի պատասխանատու կառավարման խոր ազդեցության մասին իրազեկումը բարձրացնելու:
Հայաստանը կլիմայի փոփոխության պատճառով ջրային լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Ջրային ռեսուրսները կենսական նշանակություն ունեն, քանի որ երկրի մշակաբույսերի մոտ 80%-ը ոռոգման կարիք ունի, իսկ հիդրոէներգիան կազմում է էներգիայի ընդհանուր արտադրության 23%-25%-ը: Ապագա կանխատեսումները մռայլ են։ Ենթադրվում է, որ գետերի հոսքերը կնվազեն ավելի քան 13%-ով մինչև 2040 թվականը և 27%-ով մինչև 2070 թվականը: Սևանա լճի միջին տարեկան գոլորշիացումը՝ երկրի ամենամեծ քաղցրահամ ջրային մարմինը և ոռոգման ջրի կենսական աղբյուրը, ակնկալվում է, որ այս հարյուրամյակի ընթացքում կավելանա 30%-ով:
Առաջիկա տարիներին ջրի կայուն կառավարումը պետք է լինի Հայաստանում պարենային համակարգերի վերափոխման մաս: Կառավարությունները, մասնավոր հատվածը, ֆերմերները, ակադեմիական շրջանակները, քաղաքացիական հասարակությունը և անհատները պետք է միասին աշխատեն ջրի մարտահրավերները լուծելու ուղղությամբ: Կարևոր է, որ սննդամթերքի, մանրաթելերի, կենդանիների կերերի և կենսավառելիքի արտադրությունն իրականացվի ավելի քիչ ջրով:
Հայաստանի Հանրապետությունում ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ չեղարկվել են մի շարք միջոցառումներ։ Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն և ՊԳԿ հայաստանյան գրասենյակի փորձագետների թիմը այցելեցին Սյունիք՝ ավելի մանրամասն ծանոթանալու փախստականների խնդիրներին, հատկապես գյուղական վայրերում:
Պարենի համաշխարհային օրվան նվիրված տոնակատարություններին զուգահեռ՝ Պարենի համաշխարհային ֆորումը հոկտեմբերի 16-20-ը Հռոմում կանցկացնի մի շարք միջոցառումներ. WFF Գլոբալ երիտասարդական ֆորումը, ՊԳԿ Գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ֆորումը և ՊԳԿ Ձեռք ձեռքի ներդրումային ֆորումը: