Հայաստանի դատավորներն ու իրավաբանները կվերապատրաստվեն միջազգային աշխատանքային իրավունքի թեմայով՝ ընդլայնելով ներքին իրավական համակարգերում վերջիններիս կիրառելու հնարավորությունները
15 սեպտեմբերի 2023
Նկարագրություն՝ «Միջազգային աշխատանքային իրավունք» և «Ազգային աշխատանքի իրավունք» ուսումնական ծրագրերի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ «Միջազգային աշխատանքային իրավունք» և «Ազգային աշխատանքի իրավունք» ուսումնական ծրագրերի մեկնարկին նվիրված միջոցառումը:
Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ ՀՀ Արդարադատության ակադեմիայի և ԱՄԿ-ի կողմից դատավորների և իրավաբանների համար համատեղ մշակված «Միջազգային աշխատանքային իրավունք» և «Ազգային աշխատանքի իրավունք» ուսումնական ծրագրերի մեկնարկին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր Միավորված ազգերի կազմակերպության Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) և «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագիրը։
«Դասընթացներն այն մասին են, թե ինչպես կարելի է գործնականում կիրառել մի շարք կանոններ՝ ի շահ և՛ գործատուների, և՛ աշխատողների: Իրավունքներ ունենալն անհրաժեշտ է իրավական համակարգի միջոցով դրանցով զբաղվելու և այդ վեճերը լուծելու այն գործիքներով, որոնք դուք կունենաք ձեր տրամադրության տակ», - իր խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն։
Նկարագրություն՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ «Միջազգային աշխատանքային իրավունք» և «Ազգային աշխատանքի իրավունք» ուսումնական ծրագրերի մեկնարկին նվիրված միջոցառումը։
«ԱՄԿ-ն կարծում է, որ այս անվճար դասընթացները, որոնք հասանելի են լինելու առցանց և ինքնուսուցման ձևաչափերով, թույլ կտան դատավորներին և իրավաբաններին թարմացնել և զարգացնել իրենց աշխատանքային իրավունքի գիտելիքները, խթանելով միջազգային ձևաչափերի և ԱՄԿ կոնվենցիաների իրականացումը Հայաստանում։ Հուսով ենք, որ ծրագրի շրջանակում իրականացվող քայլերը, որոնք ուղղված են Հայաստանի գործող դատական համակարգի ամրապնդմանը, կնպաստեն ավելի արդյունավետ կառավարմանը, և աշխատանքային օրենսդրության և ընթացակարգերի իրականացմանը, որոնք համընթաց են միջազգային աշխատանքային ստանդարտների հետ»,- նշեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համակարգող Միխայիլ Պուշկինը։
ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի (USDOL) միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Ստեֆան Մարլերը իր հերթին ընդգծեց, որ ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտը միշտ կարևորել է ամուր և լավ տեղեկացված իրավական համակարգերի գոյությունը:
«Այս դասընթացը կծառայի որպես գիտելիքի փարոս՝ լուսավորելով աշխատանքային իրավունքի բարդությունները ավելի լավ հասկանալու ճանապարհը: Այն մեր դատավորներին և իրավաբաններին կտրամադրի գործիքներ, որոնք անհրաժեշտ են այնպիսի որոշումներ կայացնելու համար, որոնք և՛ իրավաբանորեն հիմնավոր են, և՛ իրապես արդար»։
Նկարագրություն՝ «Միջազգային աշխատանքային իրավունք» և «Ազգային աշխատանքի իրավունք» ուսումնական ծրագրերի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ԱՄԿ ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը նշել է, որ դասընթացը կենտրոնացած է ներպետական իրավական համակարգերում միջազգային աշխատանքային իրավունքի կիրառման վրա՝ կենտրոնանալով աշխատանքային վեճերի լուծման վրա: Դասընթացի նպատակն է դատական գործընթացներում ավելացնել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաներին և Աշխատանքի միջազգային ստանդարտներին հղումները:
ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրել է դասընթացի մանրամասները։ Ուսումնական նյութերը ինտեգրվելու են Ակադեմիայի ուսումնական ծրագրին՝ առկա և առցանց ինքնուսուցման ձևաչափերով, որպեսզի դատավորներն ու իրավաբանները կարողանան անվճար օգտվել և օգտագործել դասընթացի նյութերը:
Նկարագրություն՝ Միջոցառման շրջանակում կայացել է Հավասար վարձատրության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը:
Հավելենք, որ միջոցառման շրջանակում կայացել է լուսանկարիչ Վանյա Բերյոզկինի լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված սեպտեմբերի 18-ին նշվող Հավասար վարձատրության միջազգային օրվան:
«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագիրն իրականացվում է ԱՄԿ կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի կողմից (USDOL)։ Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել աշխատանքային օրենսդրության համապատասխանությունը միջազգայնորեն ընդունված չափորոշիչների հետ, ինչպես նաև բարձրացնել դատական և արտադատական պաշտպանության միջոցների մատչելիությունը Հայաստանում:
Հեղինակ՝
Նարինե Դանեղյան
ԱՄԿ
Հաղորդակցության գծով խորհրդատու, Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների
իրացմանը» ծրագիր
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ