Վերջնաժամկետ՝
18 հոկտեմբերի 2023Գործատու՝
UNDPՄրցույթ
ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատորը աջակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (ԱՍՀՆ) մշակել Զբաղվածության նոր ռազմավարությունը: Ռազմավարության նախագիծը նպատակ ունի խթանել զբաղվածությունը՝ ստեղծելով մրցունակ աշխատուժ: Ռազմավարությունը սահմանել է երեք հիմնական թիրախային խմբեր, որոնք աջակցության կարիք ունեն աշխատաշուկայում ներգրավվելու համար՝
- Չսովորող, չաշխատող երիտասարդներ՝ շուրջ 88.600 անձ
- 30-40 տարեկան չաշխատող կանայք՝ շուրջ 59.600 անձ
- Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող շահառուներ՝ շուրջ 42.400 անձ
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցելով սոցիալական պաշտպանության դիմակայուն համակարգ» և ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «ՄԱԶԾ-կառավարություն գործընկերության ծրագրի ընդլայնում (Հարթակ #5)» ծրագրերի շրջանակներում ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորը հայտարարում է մրցույթ՝ համագործակցելու քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և մասնավոր ընկերությունների հետ։ Ընտրված կազմակերպությունները կստանան արդյունքների վրա հիմնված ֆինանսավորում՝ վերակրթման և աշխատանքի տեղավորման համար:
Թիրախային խումբ՝
Ծրագրի շահառու խմբերն են ստորև նշված անձինք՝ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից՝
- 18-29 տարեկան երիտասարդներ (չաշխատող, չսովորող)՝ ովքեր չեն եղել գրանցված աշխատող վերջին 6 ամիսների ընթացքում և/կամ
- 30 և 40 տարեկան չաշխատող կանայք՝ ովքեր չեն եղել գրանցված աշխատող վերջին 6 ամիսների ընթացքում և/կամ
- Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող շահառուներ
- Լեռնային Ղարաբաղից փախստականներ
Թիրախային մարզեր՝
Թիրախային մասնագիտություններ՝
Դիմորդ կազմակերպությունները կարող են առաջարկել վերապատրաստման և աշխատանքի տեղավորման ծրագրեր ISCO-08 շրջանակից ցանկացած մասնագիտության համար, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին`
- Հիմնական խումբ՝ 1-9, բացառությամբ «Զինված ուժերի զբաղմունքների» հիմնական խմբի
- Հմտությունների մակարդակ՝ 1 և ավելի բարձր
[1] Ծրագիրը ներկայումս թիրախավորում է Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերը։
[2] Նախատեսվում է լրացուցիչ ֆինանսավորում՝ ՀՀ բոլոր մարզերը և Երևանը ներառելու համար, հետևաբար դիմորդ կազմակերպությունները կարող են առաջարկներ տրամադրել թիրախավորելով նաև 2-րդ խմբաքանակի մարզերին։ Այս մարզերի ներառումը կախված կլինի լրացուցիչ ֆինանսավորմամբ, որը կհաստատվի մինչև հայտերի ընդունման ավարտը: