Ամեն տարի Երիտասարդության միջազգային օրն առիթ է նշելու երիտասարդների վճռականությունը, գաղափարները և առաջնորդությունը՝ ավելի լավ աշխարհ ունենալու համար։
Չնայած առկա բոլոր մարտահրավերներին՝ երիտասարդները կոչ են անում ավելի համարձակ և արագ քայլեր ձեռնարկել: Դրանք թույլ կտան համերաշխ լինել առավել խոցելիների նկատմամբ և լուծումներ մշակել՝ ապահովելու սոցիալական, տնտեսական և կլիմայական արդարություն, խաղաղություն և բարգավաճում բոլորի համար։ Նրանց մասնակցությունն ընդլայնելու համար վերջերս հրապարակեցի ուսումնասիրություն՝ կոչ անելով կառավարություններին ամբողջ աշխարհում երիտասարդների մասնակցությունը հանրային որոշումների կայացման և քաղաքականության մեջ դարձնել նորմ, ոչ թե բացառություն:
Այս տարվա թեման հիշեցում է կարևոր բանի մասին. երիտասարդներին հնարավորություն տալ ձեռք ձեռք բերել և կիրառել կանաչ տնտեսությանը վերաբերող հմտություններ։ Ավելի մաքուր, կանաչ և կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն ապագա ձևավորելու համար երիտասարդները պետք է բազմազան հմտություններ և գիտելիքներ ունենան, մասնավորապես՝ նորարարական կայուն տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի աղբյուրների, տրանսպորտային համակարգերի և արդյունաբերական գործունեության մեջ հեղափոխական լուծումների վերաբերյալ:
Ավելի մաքուր, կանաչ և կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն ապագա ձևավորելու համար երիտասարդները պետք է բազմազան հմտություններ և գիտելիքներ ունենան, մասնավորապես՝ նորարարական կայուն տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի աղբյուրների, տրանսպորտային համակարգերի և արդյունաբերական գործունեության մեջ հեղափոխական լուծումների վերաբերյալ: